ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ոչ թե ձգտում, այլ ներշնչում

Ոչ թե ձգտում, այլ ներշնչում
15.02.2024 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 15

Ես պետք է կարողանամ գործածել ձեզ:

Աստվածային ուժը չի կարող քիչ լինել. այն լիովին բավարար է աշխարհում կատարվող բոլոր գործերի համար:

Ինձ հարկավոր են ընտիր գործիքներ, որպեսզի Ես կարողանամ գործածել դրանք:

Աշխարհը կվերափոխվեր ու նոր շուք կստանար դարձյալ, եթե մարդիկ գիտակցեին այս իրողությունը:

Աշխարհը գերմարդու կարիք բոլորովին չունի, նա կարիք ունի գերբնական մարդկանց: Նրանց, ովքեր կամքի հզոր լարումով, իրենց կյանքից հետզհետե դուրս են վանում «ես»-ը և թույլ տալիս, որ աստվածային զորությունը իրենց միջոցով գործի:

Երկիրը վաղն իսկ կարող է փրկվել, եթե քաղաքական գործիչները թույլ տային, որ Ես գործածեի իրենց:

ՈՒրեմն ձգտումի փոխարեն թող ներշնչանքը լինի. այդ ժամանակ է, որ վերջ կտրվի անգործությանը:

Ես շատ գործեր ունեմ կատարելու:

Ես գործածում ու լավագույն ձևով վարձատրում եմ Իմ մշակներին. այս բանում դուք էլ կհամոզվեք, երբ ավելի ճիշտ գաղափար ունենաք` Իմ կողմից տրված ձեր սեփական գործի մասին:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ