ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երբեք մի՛ վրդովվեք

 Երբեք մի՛ վրդովվեք
16.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 16

Եթե անգամ ձեզ հետ բոլորովին խոսած չլինեի, դուք կվարձատրվեիք դարձյալ` առանձնացումի այս ժամերը Ինձ տրամադրելու համար, երբ կարող եք լուռ նստել ու Իմ ներկայությանը սպասել: Սա նման է բնության գրկում թարմ օդ շնչելուն:

Լուռ ու հանգիստ եղիր: Կանգնիր Իմ առջև ու սպասիր: Սովորիր Ինձնից համբերություն, խոնարհություն, խաղաղություն:

Ե՞րբ պետք է կարողանաք բացարձակ հանգիստ լինել` անկախ այն բանից, թե ինչ է պատահում ձեզ:

Շատ ուշ եք սովորում անհրաժեշտ դասը: Հապշտապ գործերի, վազվզուքի ու մտահոգության ժամանակ լռություն փնտրելն իսկ մեծ օգուտ կտա:

Անհանգիստ վիճակների ու հրմշտուքի մեջ անհնար է որևէ բան ձեռք բերել: Պետք է սովորեք հավասարակշռված ու հանգիստ լինել, անգամ ամենից բազմազբաղ օրերին:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ