ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ

Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ
16.02.2024 | 20:39

Նավալնին մահացել է:

Ցանկացած մարդկային կորուստ ցավալի է: Բայց չեմ հասկանում հայաստանյան որոշակի շրջանակների վշտաբեկ «էքստազն» ու «բռնապետական» Ռուսաստանին ու Պուտինին «պատերազմ» հայտարարելու մոլուցքը:

Էս պսևդոարևմտամետ «հումանիստները» լռում կամ նույնիսկ ծափահարում էին, երբ իշխանությունն անազատության մեջ խոշտանգեց ու մահվան հասցրեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին:

Փաստորեն, սրանց սիրտը ռուսական ժողովրդավարության համար ավելի է ցավում, քան հայկական դեմոկրատիայի համար:

Սրանց համար Ռուսաստանում կատարվող ամեն ինչը քաղաքական հետապնդում կամ բռնապետություն է, արևմտյան ցանկացած բան «հումանիզմ», եթե նույնիսկ Արևմուտքի հովանավորությամբ Իսրայելը բացահայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում:

Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, պարոնայք ու տիկնայք, որ պատրաստ եք անգամ Հայաստանի պետականությունը զոհել՝ ռուսական կայսրության դեմ սուր ճոճելով, մարդու դիակի վրա քաղաքական դիվիդենտ շահել:

Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ