ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈԳԵՂԵՆ ՈՒԺԵՐ

ՈԳԵՂԵՆ ՈՒԺԵՐ
17.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 17

Ոգեղեն ուժերը չեն նշանակում դեռևս հոգևոր ուժեր:

Մի՛ փորձիր նյութական միջոցներով հոգևորին հասնել: Եթե հնարավոր լիներ տեսնել, ապա կերևար, որ այդպես, հոգու գեղեցիկ թևերը հավասարեցնում ես երկրի ցեխին:

Առանձնացումի այս ժամերն ընդունիր` իբրև Ինձ հետ հաղորդություն ունենալու թանկագին ժամանակ. պարտադիր չէ, որ այն օգտագործես հարցեր տալու և պատասխաններ ստանալու համար:

Հանդիպիր Ինձ հաղորդության մեջ:

Այդ է Հոգու սնունդը, որ Ես եմ հայթայթում:

Մի՛ ակնկալիր, որ Եկեղեցին կատարյալ լինի:

Աստծո տաճարի մեջ գտիր հնարավորությունը Ինձ մոտենալու:

Այս է կարևորը, մնացյալը երևութական է, կարևորություն մի՛ տուր, կեղևը դատապարտված է ու պետք է դեն նետվի:

Ճշմարտությունը փնտրիր:

Գտիր Ինձ` կյանքի ճշմարիտ հացը:

Ցորենահատիկը ճիշտ պատկերն է Իմ եկեղեցու և Իմ անձի:

Կարևորն իրական կյանքն է, տեսանելի եկեղեցին կեղևն է, բայց կեղևը անհրաժեշտ է, որ ներկայացնի իր մեջ կյանք ունեցող ցորեն հատիկը, որ մարդն է:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ