Վլադիմիր Պուտինին հարց տվեցին Բայդեն Ջոնիկի առողջականի մասին: Նա ասաց, որ վերջին անգամ երեք տարի առաջ է հանդիպել Ջոնիկին, նորմալ տպավորություն է ստացել: Ասում է, թե, այո, երբեմն նայում էր իր թղթին բանակցությունների ժամանակ, ես էլ էի նայում իմ թղթին, բայց լրիվ սթափ դատող մարդ էր:
Ինչ վերաբերում է Բայդենի ընկնելուն, ապա, ասում է Պուտինը, թող քար նետի Բայդենին այն մեկը, ով երբեք գլխով վայր չի ընկել կյանքում: Այսինքն, Պուտինը անկեղծ ասաց, որ Բայդենը առողջ մարդ է, որևէ կեղտ չփորձեց բռնել նրա վրա: Եվ դա կեղծ մեծահոգություն չէր՝ դա ընդամենը բարի ռուս ուղղափառ մարդու կեցվածք էր:
Իսկ ի՞նչ են ասում Պուտինի մասին Բայդեն Ջոնիկն ու նրա վասալները: Էլ ղասաբ, էլ մարդասպան, էլ ֆաշիստ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն… Միացյալ Նահանգների նախագահը, որն ի պաշտոնե ռազմական հանցագործ է (մայր Թերեզային էլ որ դնես ԱՄՆ նախագահ, երկու ժամից ռազմական հանցագործ կդառնա՝ կամ գեներալ Սուլեյմանիին կսպանի, կամ Արցախը կհայաթափի փաշինյան նիկոլի ու թուրքերի ձեռամբ, կամ սիֆիլիսի փորձարկումներ կանցկացնի Գվատեմալայում, կամ Աֆղանստանում տիեզերական բառիգության հրահանգ կտա՝ 10 տրիլիոն 20 տարում, կամ Վիետնամում քիմիական զենքով գյուղնշանակության հողերը կթունավորի, կամ բանդերականներին կհանձնարարի ջրամբար պայթեցնել, մի խոսքով, պարապ չի մնա), Պուտինին մարդասպան է անվանում, հանցագործ և այլն, և այլն:
Կարծում եմ` Պուտինի անկեղծ բարությունն ու մեծահոգությունը բխում են նրա երկրի հզորությունից:
Դե, թող խոսեն Բայդեն Ջոնիկն ու նրա վասալները ինչ ուզեն ու ինչքան ուզեն: Մեկ է, Պուտինն իր գործն անում է և տրիումֆի կհասնի: Իսկ Միացյալ Նահանգների կործանումը, որը տեղի է ունենում այսօր մեր աչքի առաջ բանդերականների երկրում, կապագաղութացնի ողջ Եվրոպան և Ամերիկան կքշի Մոնրոյի դոկտրինի գիրկը: Եթե մարդն էսքանը կարող է անել, ի՞նչ իմաստ ունի այսօր խոսի Բայդեն Ջոնիկի դեմենցիայից ու անմեղսունակությունից…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ