Զարմանալի ժողովուրդ է հայ ժողովուրդը, հատկապես հայերի քաղաքական դասը: Իշխանությունը զավթած գործակալական ցանցը քանդում է երկիրը, բայց ուշ են հասկանում տեղի քաղաքական ուժերը: Ընդ որում, ամեն մի ապազգային քայլ կատարելուց առաջ իշխանությունն ազնվորեն տեղեկացնում է իր մտադրությունների մասին, սակայն հասկացող չկա:
Օրինակ, պատերազմից անմիջապես հետո փաշինյան նիկոլը նախաձեռնեց խաղաղության գործընթաց, որը հանգեցրեց Արցախի վաճառքին/հանձնմանը 2022-ին Պրահայում: Մեկը չասաց դրան՝ այ տղա, երբ Ադրբեջանը պարտվեց 1994-ին, խաղաղության պայմանագրի կնքման գործընթաց սկսե՞ց, հիմա դու ես պարտվել, ինչի՞ համար ես գնում խաղաղության, վեր ընկիր տեղդ, 5 տարի յոլա գնա Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարություններով, դրանցից ավելի քեզնից ոչ ոք ոչ մի բան չի կարող պահանջել, իսկ եթե պահանջեց՝ կպատժվի, քանզի քո երաշխավորը Վլադիմիր Պուտինն էր: Ժողվարչապետի նախաձեռնած պրոցեսը և դրանից բխող կատաստրոֆիկ վտանգներն անտեսվեցին երկրի քաղաքական դասի կողմից, արդյունքում ստացանք այն, ինչ ունենք:
Հետո լակոտը սկսեց բանակցել Ալիև էֆենդու հետ եվրոպաներում: Մեկը չասաց՝ այ տղա, դու ի՞նչ գործ ունես Բրյուսելում, Մոսկվան ու Պուտինը քեզ ինչո՞վ չեն բավարարում:
Իհարկե, քթի ծակ ունեցող մարդիկ հասկացան, որ լակոտի նպատակը Պուտինի գլխից թռնելն էր, քանզի Մոսկվայում ոչ մի հակահայկական փաստաթուղթ, ծրագիր չէր կարողանա առաջ տանել, դրա համար լակոտին պետք էր Արևմուտքը:
2022-ի հոկտեմբերին լակոտը փաստացի հրաժարվեց Արցախից՝
и тишина Նոր Հայաստանի քաղաքական դաշտում, իչպես ասում են հայտնի ֆիլմում: Գեթ մեկը չահազանգեց, մեկը չբացատրեց հանրությանը, թե ինչ է լակոտը բերել արցախահայության գլխին, բայց Պրահայի աղետը բոլորը տեսան և հասկացան 2023-ի
սեպտեմբերի 19-20-ին:
Հիմա էլ ազգովի քննարկում են, թե ով հանձնեց Արցապը և ով արցախցիներին բոմժացրեց:
Իսկ քանի որ հայ ժողովուրդը տարբերվում է աշխարհի մյուս ժողովուրդներից իր բացառիկ քաղաքական գիտակցությամբ, իմաստությամբ և հատկապես պատմական ընկալմամբ, կոնսենսուսի է եկել առ այն, որ, իհարկե, Արցախը թուրքին տվեցին ռուսները (երգեր են երգում ազգի ուժեղ պետական գործիչները, Մանուկյան Վազգենից սկսած, թե բա՝ ռուս-թուրքական դաշինք, ֆլան-ֆստան…):
Հիմա, մի քանի տարի առաջ ժողվարչապետը սրտի խոր կսկիծով հայտարարեց, թե, իբր, մեր բուհերի շենքերը չեն համապատասխանում արդի ստանդարտներին, պետք է նոր շենքեր կառուցել և բուհերը տեղափոխել քաղաքից դուրս (բայց չասաց, որ քաղաքական մտադրություն կա կործանել ազգային կրթության համակարգը, իսկ բուհերի շենքերը վերածել չայխանա-բորդելխանաների, ըստ եվրաթուրքական ստանդարտների):
Եվ ի՞նչ:
Իհարկե՝ դարձյալ и тишина:
Ասեմ, որ եթե հանկարծ պեդոֆիլիայի ծանր հետևանք Մակրոն Էմանուելը երբևէ որոշի դիմել իքնասպանության, ապա կխոսի Սորբոնի տեղափոխման մասին Փարիզից դուրս:
Հիշեցնեմ, որ 17-րդ դարի կառույցը առ այսօր ծառայում է որպես ֆրանսիական գիտության և կրթության մայր օջախ, բայց ահա 20-րդ դարում կառուցված ԵՊՀ-ն, կոնսերվատորիան հեչ փաշինյան նիկոլի սրտով չեն, քանզի չեն համապատասխանում արդի պահանջներին ու ստանդարտներին:
Երկրի ակադեմիական և մշակութային հանրույթը լռում է, հավանաբար, վայնասուն կբարձրացնի այն ժամանակ, երբ հայտնվի Աշտարակի չոլերում: Լավ, բայց մի՞թե դժվար է Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդուարդ Թադևոսյանի և այլ հայտնի արտիստների համար գնալ և լակոտին բացատրել, թե՝ պարոն ժողվարչապետ, կոնսերվատորիան համապատասխանում է բոլոր ստանդարտներին, օպերային բեմ անգամ ունի (իսկ դա լուրջ ինժեներական կառույց է), ինչու՞ ես դու մեզ այդ շենքից հանում:
Իսկ հանելը կհանգեցնի երկրի երաժշտական կյանքի կոլապսի. Ֆիլհարմոնիայի, օպերայի արտիստները միաժամանակ աշխատում են կոնսերվատորիայում, Չայկովսկու դպրոցում, Ռոմանսո Մելիքյանի ուսումնարանում, որոնք մի քանի հարյուր մետրի վրա են գտնվում մեկը մյուսից, և եթե կոնսերվատորիան տանես չոլ, դա առնվազն կատաստրոֆա կլինի՝ մարդիկ էլ ֆիզիկապես չեն կարողանա համատեղել իրենց աշխատանքը:
Ասածս այն է, որ փաշինյան նիկոլը մեր աչքի առաջ, մեր անտարբերության շնորհիվ իրականացնում է ազգային կրթութան և մշակույթի սպանդ: Եվ այդ սպանդը ավարտին կհասցնի: Հույս չկա, որ երկրի մտավորականությունը ոտքի կանգնի և ժողվարչապետի հակազգային պրոյեկտը վիժեցնի, այլապես մինչև այսօր մի բան արած կլիներ: Նշանակում է՝ ազգային կրթության և մշակույթի փրկությունը հնարավոր կլինի միմիայն ժողվարչապետի և լակոտակրատիայի տապալման միջոցով, այլ կերպ հնարավոր չէ:
Մնում է տապալողին գտնենք…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ