ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արևմտյան հետախուզական կենտրոնների կողմից ներդրված լակոտախումբը Ռիչարդ Մուրի և Էնթոնի Բլինքենի հետ քննարկում է Հայաստանի լուծարման հետագա քայլերը

Արևմտյան հետախուզական կենտրոնների կողմից ներդրված լակոտախումբը Ռիչարդ Մուրի և Էնթոնի Բլինքենի հետ քննարկում է Հայաստանի լուծարման հետագա քայլերը
17.02.2024 | 18:20

Ժողվարչապետ փաշինյան նիկոլը Մյունխենում հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ:

Ավելորդ է ասել, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, որը վերջին տարիներին վերածվել է հակառուսական շաբաշի, Հայաստանի ղեկավարության մասնակցությունն անընդունելի է, բայց ՀՀ ղեկավարությունը մասնակցում է, նշանակում է՝ սա Հայաստանի ղեկավարություն չէ, սա Հայաստանի իշխանությունը զավթած արևմտյան հետախուզական կենտրոնների կողմից ներդրված լակոտախումբ է, որը հիմա Ռիչարդ Մուրի և Էնթոնի Բլինքենի հետ քննարկում է Հայաստանի լուծարման հետագա քայլերը:

Չի հաղորդվում, թե ինչ է քննարկել լակոտ փաշինյանը Բլինքենի հետ, բայց ընդհանուր առմամբ մենք դա գիտենք: Խոսքը գնացել է Սյունիքի օտարման օպտիմալ տարբերակների մասին: Ըստ ամենայնի, մոտ օրերս փաշինյան նիկոլը ևս մի սադրանք կկազմակերպի (այսինքն, առաջինը հայկական կողմը կրակ կբացի, ինչպես և մի քանի օր առաջ, հետո կսպասի Ադրբեջանի արձագանքին և նախապես պայմանավորված առաջխաղացմանը): Դե, իսկ հետո կտեսնենք:

Բնականաբար, որևէ խոսք չի եղել հայաթափված Արցախի, արցախցիների վերադարձի մասին: Դա պետք չէ Արևմուտքին: Արևմուտքին պետք է դատարկ Արցախ, և Արևմուտքը դա ստացավ: ՈՒղղակի մի խայտառակ փաստի վրա ուշադրություն դարձնեմ:

Արցախի հայաթափումը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, որևէ ռեակցիա չառաջացրեց Արևմուտքում: Չտեսանք որևէ դատապարտում, որևէ պատժամիջոց Ադրբեջանի հանդեպ, որևէ թթու խոսք: Տեսանք ընդամենը 10-12 միլիոն եվրո օգնություն արցախցիներին Եվրամիության կողմից, վերջերս էլ իմացանք, որ Եվրամիությունը պատրաստ է ևս 5,5 միլիոն հատկացնել հայրենազրկված ժողովրդին:

Ինչպիսի՜ մեծահոգություն…

Փաստորեն, 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի հայաթափումը Արևմուտքը գնահատեց 15-17 միլիոն եվրո:

Հարցս հետևյալն է` որքա՜ն մարդն անինքնասեր, պատվազուրկ, համբալ, տավար, անասուն պետք է լինի, որ վերցնի այդ օգնությունը:

Իմ կողմից նշեմ, որ դրա համար բավարար է լինել գրանտակեր գործակալ, այսինքն՝ տմարդ, այսինքն՝ փաշինյան նիկոլ ու նրա հակազգային թիմ:

Այսքանը…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ