ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գործակալական ցանցի իշխանության գալը Հայաստանում ազգային անվտանգության կոլապս էր և ողբերգություն

Գործակալական ցանցի իշխանության գալը Հայաստանում ազգային անվտանգության կոլապս էր և ողբերգություն
17.02.2024 | 22:24

Ժողվարչապետ փաշինյան նիկոլը Մյունխենում հանդիպել է բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

Հիշեցնեմ Ռիչարդ Մուրի հետաքրքրությունների և գործունեության ոլորտը:

Օրինակ, բանդերական դիվերսանտների խմբեր է պատրաստել Ռուսաստանի միջուկային օբյեկտների դեմ դիվերսիաներ կատարելու համար, որոնք ձերբակալվել են Ռուսաստանում և ցուցմունքներ տվել: Այս մասին պատմեց անձամբ Վլադիմիր Պուտինը:

Ինչ ասել է միջուկային օբյեկտում դիվերսիա, կարծում եմ, չարժե մանրամասնել, ասեմ, որ դա ցեղասպանություն է:

Ռիչարդ Մուրի դուքանը այսօր Ռուսաստանի դեմ պատերազմում ավանգարդում է, գրեթե բոլոր ահաբեկչական ակցիաները՝ ջրամբարի պայթեցում, ատոմակայանի ռմբակոծումներ և այլն, այդ երիտասարդի օպերացիաներն են:

Մի խոսքով, Ռիչարդ Մուրն ի պաշտոնե և ազգությամբ Ռուսաստանի և ռուս ժողովրդի մահացու թշնամին է, նրա երկրային առաքելությունը heartland-ին (Ռուսաստանի հյուսիս-արևելքին) տիրանալն է՝ ՈՒկրաինայի միջոցով Ռուսաստանի մասնատման գնով:

Ռիչարդ Մուրը շարունակում է իր նախորդների սրբազան գործը, Մակքինդերի կոնցեպտի իրականացումը նրա կյանքի իմաստն է, այն է՝ heartland-ի տերը Եվրասիայի տերն է, Եվրասիայի տերը՝ աշխարհի, հետևաբար, համաշխարհային տիրակալության համար heartland-ը անհրաժեշտ է, heartland-ը անգլիական պետք է լինի:

Հիմա, Նոր Հայաստանի ժողվարչապետը, որը դեռ ՌԴ ֆորմալ դաշնակիցն է, ի՞նչ է քննարկում ՌԴ թշնամի, աշխարհի խոշորագույն տեռորիստական կազմակերպության՝ ՄԻ-6-ի ղեկավարի հետ: ՌԴ տարածքում միջուկային դիվերսիանե՞ր: ՀՀ տարածքում ՌԴ զինուժի դեմ ահաբեկչական գործողություննե՞ր: Լավ, ի՞նչ ընդհանուր բան ունի մեր անասունը Ռիչարդ Մուրի հետ, որի առաքելությունը հանրահայտ է, նա չի էլ թաքցնում:

Հայաստանի ղեկավարության՝ բրիտանական որևէ հատուկ ծառայության հետ հարաբերվելը ազգային անվտանգության սպառնալիք է: Ընդհանրապես գործակալական ցանցի իշխանության գալը Հայաստանում ազգային անվտանգության կոլապս էր և ողբերգություն, տեսեք մեր այսօրվա վիճակը դատարկ Արցախով և ամեն ինչ պարզ կլինի:

Այժմ՝ գլխավորի մասին: Արդեն գրել եմ հայ ժողովրդի և հատկապես հայ քաղաքական էլիտայի գենետիկ անդաստիարակության մասին, հիմա կրկնեմ: Հակիրճ ասած, հայերն աշխատում են ՌԴ թշնամի կազմակերպության հետ, որը Ռուսաստանում միջուկային դիվերսիաներ է պլանավորում, բայց միաժամանակ ՌԴ-ից պահանջում են իրենց անվտանգության ապահովում, դա էլ քիչ է՝ Ալիև էֆենդու հետ համատեղ դիվերսիաներ են կազմակերպում Հայաստանի տարածքում, հետո ոռնում, թե բա՝ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը օգնության չեկան: Հայերը համոզված են, որ իրավունք ունեն բարեկամություն անել ՌԴ թշնամիների հետ, կարող են իրենց հռչակել ՌԴ ոչ դաշնակից ՈՒկրաինայում, բայց չեն ուզում լսել, որ Ռուսաստանն էլ ինչ-որ մի կոնֆլիկտում կարող է իրեն հռչակել Հայաստանի ոչ դաշնակից:

Բայց ՀԱՊԿ և ՌԴ առաջնորդը սոլիդ և տեղեկացված մարդ է, տեսնում և գիտակցում է էֆենդի-ժողվարչապետ տանդեմի լակոտությունները: Եվ սկզբունքորեն անտեսում է, չի ուզում խառնվել այդ լակոտ դուետի գործերի մեջ: Դեռ լռում է՝ զբաղված է բանդերականների սպանդով:

Բայց վաղը բանդերականները կվերջանան ֆիզիկապես, Ռիչարդ Մուրի դուքանի բոլոր ջանքերն ապարդյուն կմնան, և այդ ժամանակ փաշինյան նիկոլը կվազի Մոսկվա՝ Պուտինի աշխատասենյակում անկյուն կանգնելու, ինչպեսև «ինքնիշխան» հետխորհրդային երկրների մյուս լակոտ-լուկուտը: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի հետ փաշինյան նիկոլի անկյուն կանգնելուց հետո, կտեսնեք բոլորդ, ես մոտավորապես գիտեմ:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը, շատ հետաքրքիր կլինի…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ