ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Թող որ ես անեմ

 Թող որ ես անեմ
18.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 18

Երբեք մի հրաժարվեք առանձնացումի այս ժամերից: Բնավ էական չէ, թե ինչ եմ հայտնում ձեզ, կարևորն այստեղ այն է, որ ձեր դյուրաբեկ բնությունը մերձենալով` առնչվի Աստվածային ուժերի հետ: Զորավոր ուժերը արդեն իսկ տեղաշարժի մեջ են` ճշտորեն կատարելու համար Իմ կամքը:

Ահա մոտեցել է այն բաղձալի պահը, երբ Աստված իր գութը հայտնելով, պիտի օրհնի ձեզ շռայլորեն:

Ձեզ թվում է, թե անելու շատ բաներ կան այս տագնապալի ժամանակի մեջ:

Մինչդեռ ամենակարևորը մեկն է` թույլ տվեք, որ ձեր կյանքի գործերն ընթանան կանոնավոր ու համաչափ կերպով:

Տեսեք` ինչպես եմ Ես ապահովում վաղվա արևի ծագումը:

Ոչ այնքան ուժգին խնդրանքն է, որ ապահովում է Աստվածային ունկնդրությունը, որքան որ հանգիստ ու հավատավոր խաղաղությամբ ձեր դժվարություններն ու մտահոգությունները Աստծո հայեցողությանը հանձնելը: Նշանակում է` վստահիր Ինձ ու վերջ տուր քո վախերին: Նմանվիր այն մանկանը, որ խառնշտված թելի կծիկը դնում է իր մոր ձեռքը, և ինքը դուրս վազում խաղալու: Նա իր այդ լուռ վստահությամբ ավելի մեծ հաճույք է պատճառում իր մորը, քան, եթե օգնության համար խնդրեր կամ աղերսեր. ինչը ցավ պիտի պատճառեր մորը, որովհետև այդ նշանակում է, որ ինքը պատրաստ չէ օգնելու որդուն, երբ նա դրա կարիքը ունի:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ