Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Դարձել ենք օտար շահերի համար սակարկվող կալվածք

Դարձել ենք օտար շահերի համար սակարկվող կալվածք
18.02.2024 | 17:21

Մյունխենյան հանդիպումը անպայման լինելու է ռետրոակտիվ ազդեցությամբ, որը, բնականաբար, ողջամտորեն չի կարող Հայաստանի կենսական շահերին ուղղված լինել պարզագույն պատճառով. Թե՛ Շոլցը, թե՛ Բլինքենը, թե՛ Միշելը Ադրբեջանին սեղանի շուրջ բերում են ոչ թե մեկուսացման կամ սանկցիաների քաղաքականություն կիրառելու սպառնալիքով, այլ շատ կոնկրետ` Հայաստանի շահերի հաշվին։

Ի դեպ, Ռուսաստանը այս առումով ևս բացառություն չէ (հույս ունեմ՝ որևէ մեկը չի ասի. «Բա լավա՞, որ Ռուսաստանը...»):

Հետևաբար, Շոլցը կբարեխոսի Ադրբեջանի ԵԽ վերադարձի համար, հավանաբար, Փաշինյանը ևս այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի (դե, հետո էլ Եվրոպան կասի՝ մենք ի՞նչ անենք, Փաշինյանը Մյունխենում «ստորագրեց»), իսկ Հայաստանը որբի գլխի նման կխուզվի մե՛կ Ռուսաստանի, մե՛կ Արեւմուտքի կողմից։

Կա՛մ քեզ պետք եղած ուժը գոյացնում ես քո մեջ, կա՛մ դառնում ես օտար շահերի համար սակարկվող կալվածք։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ