Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կրել, տոկալ

 Կրել, տոկալ
19.02.2024 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 19

Մի՛ մոռացեք ձեր դժվարությունները դիմավորել սիրով և խնդությամբ: Վստահ եղեք, որ Ես ձեզ հետ եմ: Հիշեք, որ մրցավազքի մեջ ամենակարևորը վերջին մետրերն են: Հուսախաբ մի՛ արեք Ինձ: Ես երբե՛ք ձեզ հուսախաբ չեմ անի. Վստահե՛ք Իմ մեծ սիրուն:

Աշխարհից ելնող քանի՜-քանի՜ աղոթքներ անպատասխան մնացին և այդ միայն այն պատճառով, որ թեպետ աղոթեցին, բայց չկարողացան տոկալ մինչև վերջ: Կարծեցին, թե արդեն այնքան ուշ է, որ իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն. հուսախաբվեցին` մտածելով, որ Ես այլևս չեմ կարող օգնել իրենց: Մտաբերե՛ք Իմ խոսքերը.

«Ով որ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»:

Կարո՞ղ եք մինչև վերջ տոկալ: Եթե կարողանաք, ապա ձեր փրկությունը ապահովված կլինի: Պետք է քա՛ջ լինեք համբերության մեջ, կարողանաք տոկալ սիրով ու խնդությամբ: Ախ, Իմ որդինե՛ր, Իմ դաստիարակության ձևը մի՞թե այդքան դժվար է ընդունվում ձեր կողմից:

Ընտիր ու գաղտնի գանձերի շտեմարանները պիտի բացեմ ձեզ համար. բաներ, որ անմատչելի են շատ շատերին: Ձեր ոչ մի կանչը անպատասխան չի մնա: Ես ձեզ հետ եմ` ձեզ օգնելու համար: Առաջ ընթացեք, ինչպես որ ասել ու պատվիրել եմ ձեզ: Երբ դուք խոնարհությամբ համակերպվեք Իմ բոլոր ասածներին` հոգևոր, մտավոր ու ֆիզիկական հաջողությունը ձերը կլինի: Սպասե՛ք, լռության ու դադարի պահեր ապրեք` համակված Իմ ներկայության գիտակցությամբ, որպեսզի ձեր հոգիները վայելեն հանգիստը, զորությունը, ուրախությունը և խաղաղությունը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ