ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Լուսաբանման հրավեր

Լուսաբանման հրավեր
22.02.2024 | 18:22

Հարգելի՛ լրատվամիջոցներ, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին, ժամը 12.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի մուտքի մոտ մեկնարկելու է «Ի սատարում եկեղեցուն» հավաք, որին ինքնաբուխ կերպով միանալու ցանկություն են հայտնել բազմաթիվ մարդիկ։
Հավաքը շարունակվելու է նաև հաջորդ օրը` փետրվարի 24-ին:
Հավաքի ընթացքում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը հանդես կգա հայտարարությամբ։

«Հայ ազգային ճակատ»
22-ը փետրվարի, 2024 թ.

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ