ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բուժվելու գաղտնիքը

Բուժվելու գաղտնիքը
23.02.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 23

Սիրեք գործով հագեցած կյանքը:

Այն ուրախությամբ է լցված:

Սիրում եմ ձեզ և հրամայում, որ ուրախ լինեք:

Այս գարնան պայծառությունից վերցրեք ուրախության ձեր բաժինը:

Որքան հնարավոր է ավելի շատ դրսում եղեք:

Արևն ու օդը Իմ ապաքինող ուժերն են, ինչպես ներքին ուրախությունը, որ թունավորված ու ծանրացած արյունը փոխում ու դարձնում է առողջ ու կենսունակ:

Չմոռանաք, որ մարմնի, մտքի ու հոգու բժշկությունը ներսից է գալիս, Իմ Հոգու հետ ունեցած ձեր հոգու մտերիմ առնչությունից:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ