Ֆրանսիական դատարանը կալանք է դրել Սամվել Կարապետյանի Լազուրի ափին գտնվող առանձնատան վրա: Le Monde պարբերականը հաղորդում է, որ այդ գույքը պաշտոնապես պատկանում է Սամվել Կարապետյանին, սակայն Մակրոն Էմանուելի դատախազությունը պնդում է, որ դղյակի իրական շահառուն «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպորմ նավթը»: Թե ինչպես է Փարիզի դատախազությունը եկել այդ եզրահանգմանը, ինչի հիման վրա՝ հայտնի չէ, բացի այդ, դա տրամաբանությունից և օրինականությունից դուրս է: Սամվել Կարապետյանը լեգալ միլիարդատեր է, վաղուց է բնակվում Forbce-ի հայտնի ցանկում, 120 միլիոն եվրո դղյակի դիմաց վճարել է օրինական ճանապարհով, անհնար է աշխարհում և հատկապես Ֆրանսիայում կանխիկ դրամով կամ ապօրինի ծագում ունեցող 120 միլիոն եվրո արժողությամբ գույք գնել: Բացի այդ, Կարապետյանի բիզնեսը որևէ կերպ չի առնչվում, անգամ չի ասոցիացվում գազի ու նավթի ինդուստտրիայի հետ: Այսինքն, որևէ հիմք չկա հայտարարելու, թե Կարապետյանի դղյակի շահառուն «Գազպրոմն» է, նույն հաջողությամբ կարելի է ասել, թե շահառուն բեն Լադենն է, ՀԱՄԱՍ-ը կամ «Հըզբոլլահը»: Բայց ինչպես տեսնում ենք, Ֆրանսիայում դա հայտարարում են, ավելին՝ կալանավորում են ՌԴ քաղաքացու օրինական գույքը: Ինչու՞:
Կարծում եմ, Ռուսաստանում որոշում է ընդունվել լիկվիդացնելու Նոր Հայաստանի լակոտակրատիան: Հանրահայտ է, որ հայրենի ընդդիմադիրները տարիներ շարունակ բողոքում են, թե, իբր, Ռուսաստանը մատը մատին չի տալիս փաշինյան նիկոլից ազատվելու համար, որևէ կերպ չի սատարում տեղի ընդդիմության կազմակերպած շարժումներին: Իսկ այն, որ Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Հայաստանի ներքին կյանքում, ակնհայտ է, բավարար է ասել, որ առնվազն 100 հազար ՀՀ քաղաքացի ծառայում է ռուսական կապիտալին՝ բանկերից մինչև էլեկտրացանցեր: Եվ եթե այդ 100 հազարի կեսը դուրս գա փողոց, փաշինյան նիկոլին ոչ թե ամերիկյան դեսպանը, այլ ՆԱՏՕ-ի զորքերն էլ չեն փրկի (հիշեցնեմ, որ գրանտակեր գործակալները հազիվ 60 հազարանոց նախիր կարողացան գեներացնել):
Հիմա, Սամվել Կարապետյանը Հայաստանի խոշոր գործատուներից է, ռուսական կապիտալի ամենախոշոր ներկայացուցիչը Հայաստանում: Առ այս պահը Կարապետյանը զերծ է մնացել և, ըստ ամենայնի, թույլտվություն չի ունեցել Մոսկվայից ինքնուրույն օգտագործել իր մարդկային և նյութական ռեսուրսները Հայաստանում: Ըստ Փարիզի դատախազության որոշման, որը, բնականաբար, չի կարող լինել արդար իրավական ակտ՝ այն զուտ քաղաքական է, Սամվել Կարապետյանը մոտ է ՀՀ քաղաքական դաշտ ներխուժելուն Կրեմլի թույլտվությամբ: Եվ Մակրոն Էկանուելի դատական իշխանությունը Կարապետյանի բազմամիլիոնանոց գույքը կալանքի վերցնելուց բացի այլ բան չգտավ ՝ չափազանց պարզ պատճառով և նպատակով:
Կարծում եմ, Կարապետյանը պետք է արագացնի իր մուտքը Հայաստանի քաղաքականություն: Չեմ կարծում, որ Արևմուտքում նա այլ գույք էլ կունենա 120 միլիոնանոց: Նշանակում է՝ Կարապետյանը կորցնելու բան այլևս չունի, և գողացված ունեցվածքի վերադարձը իրական կդառնա միայն փաշինյան նիկոլի ռեժիմի տապալումից հետո: Իհարկե, մեզ դժվար է դատել ՌԴ ներքին քաղաքական խոհանոցի նրբությունների մասին, մենք կարող ենք դատել ընդհանուր առմամբ, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ վստահ պնդել՝ Սամվել Կարապետյանի գույքը հայտնվել է Ֆրանսիայում կալանքի տակ միմիայն նրան շանտաժի ենթարկելու, Հայաստանի քաղաքական զարգացումներից հեռու պահելու համար:
Այսքանը:
Մնացածը պարոն Կարապետյանի որոշելիքն է:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ