ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բաժանիր ամեն ինչ

 Բաժանիր ամեն ինչ
24.02.2024 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 24

Հոգու գործը լռությամբ է կատարվում: Սերը արդեն իսկ ուրիշներին մոտեցնում է ձեզ: Ձեզ մոտ եկած բոլոր մարդկանց ընդունեք իբրև Իմ կողմից ուղարկված և արժանացրեք նրանց արքայական ընդունելության: Անակնկալի կգաք, եթե հասու լինեք այն բաներին, որ ծրագրել եմ ձեզ համար:

Անկեղծ սիրով ու ջերմությամբ ընդունեք ձեզ եկողներին: Կարող է այնպես լինել, որ դուք չիմանաք, թե ինչ գործ է կատարվում: Այսօր շատերը կարող են ձեր կարիքը բոլորովին չզգալ, բայց շատ հավանական է, որ վաղը արդեն այդ պահանջը ունենան:

Երբեմն, Ես կարող եմ նաև անծանոթ այցելուներ ձեզ մոտ ուղարկել:

Այնպես արեք, որ նրանք ձեզ կրկին այցելելու ցանկություն ունենան: Եկվորներից ոչ ոք թող չզգա, որ իր գալը չեք ուզում:

ՈՒրախությամբ բաժանեք ամենքին ձեր սերը, զվարթությունը, երջանկությունը, ժամանակը, կերակուրը:

Իբրև այս ամենի արդյունք, հրաշալի իրողություններ կբացվեն ձեր առջև: Հիմա ձեզ համար ամեն բան չբացված բողբոջի ձևի մեջ է, բայց երբ ծաղիկը բացվի, նրա գեղեցկության փառքը ձեր պատկերացրածից շատ ավելի վեր կլինի:

Սեր, ուրախություն ու խաղաղություն և հանգստություն կունենաք առատ ու հորդուն չափով, միայն թե վստահություն ու զորավոր հավատք ունեցեք:

Սեր տվեք ուրիշին, տվեք ինչ կարող եք:

Տվեք ուրախ սրտով ու բաց ձեռքով:

Գործածեք ամեն ինչ ուրիշների օգուտի համար և փոխարենը կստանաք ազնիվ բարիքներ ու օրհնություններ:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ