Օրեր առաջ Ներքին Հանդում հայկական կողմը, ըստ ամենայնի՝ պապիկյան սուրոյի հրահանգով, սադրիչ կրակ արձակեց ադրբեջանական զինծառայողի վրա: Զինվորականը վիրավորվել էր, այսինքն, դիպուկահարը միտումնավոր կրակել էր դրա ոտքերին, հակառակ դեպքում կսպանվեր, ինչը չէր մտնում պապիկյան սուրոյի պլանների մեջ: Իսկ հաջորդ օրը Ադրբեջանը հայկական հենակետ վերացրեց՝ սպանելով չորս հայ զինվոր:
Հոմոսեքսուալ ԱԽՔ գրիգորյան արմենը պաշտոնապես հայտարարեց, թե, իբր, ռուսական կողմը չկարողացավ կանխել այդ միջադեպը, դրա համար զոհեր ունեցանք: Սորոսի հավատարիմ վաստակ իոաննիսյան դանիելն ասաց, որ ողբերգության պատճառը ՌԴ սահմանապահներն էին, քանզի թույլ չէին տվել ԵՄ դիտորդներին մտնել Ներքին Հանդ, եթե եվրադիտորդները լինեին այնտեղ, Ադրբեջանը կրակ չէր արձակի, հենակետը չէր վերացնի, հայ զինվորները չէին զոհվի:
Իսկ երեկ լակոտ կոստանյան վահանը՝ միրզոյան արոյի տեղակալը, ասել է. «Կառավարության անունից կարող եմ ասել, որ որոշումները պետք է կայացվեն Հայաստանի կառավարության կողմից, նաև համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ եթե եղել են գործողություններ, որոնք դրան հակասում են, ապա համարժեք պատասխան պետք է ստանան»,-ասաց Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավունք ունեն ռուսները Հայաստանի ինքնիշխան տարածքում որոշումներ կայացնել՝ ում թողնել այս կամ այն տարածք, ում՝ չթողնել:
Հիշեցնեմ, որ ԵՄ առաքելության ղեկավարը նույնպես դժգոհ է մնացել իրենց՝ Ներքին Հանդ մտնելու արգելքին ռուսների կողմից: Դե, ո՞ր շպիոնական ցանցի ղեկավարին դուր կգա, երբ խոչընդոտում են իր աշխատանքին:
Հիմա, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում, և ինչ են ասում հայ գրանտակեր գործակալները: Սրանց ասածը կատարյալ սուտ և կեղծիք է՝ անգլոսաքսոնական շկոլայի ոգով ու տրամաբանությամբ: Եթե դու կրակ ես արձակում և պատասխան ստանում, ռուսական կողմը ո՞նց կարող էր դա կանխել, եթե եվրադիտորդները լինեին Ներքին Հանդում, պապիկյան սուրոն իր՝ կրակելու հրամանը չէ՞ր արձակի: Երբ լակոտ կոստանյանը դժգոհում է ռուսական կողմի թույլ տալ-թույլ չտալուց, չի՞ հասկանում, որ ռուս սահմանապահները հիանալի գիտեն, թե ինչով են զբաղված եվրադիտորդները Հայաստանում և պարզապես ապահովագրում են իրենց դրանցից բխող վտանգից: Սրանք լկտիաբար ստում, կեղծում և խեղաթյուրում են իրականությունը՝ վստահ լինելով, որ նախիրն իր դատարկ գլխին զոռ չի տա իրականությունը պարզելու և միանշանակ կհավատա:
Նույն օպերայից՝ մեկ այլ արիա: ԱՄՆ նախագահի թեկնածու Նիքի Հեյլին ասում է. «Պուտինը հայտարարել է, որ ՈՒկրաինայից հետո գնալու է Լեհաստան և մերձբալթյան երկրներ»: Պուտինը նման բան չի ասել, ասել է հակառակը, բայց Նիքի Հեյլին, լինելով նույն անգլոսաքսոնական ստի ու կեղծիքի շկոլայի ներկայացուցիչ, մանիպուլացիա է անում՝ վստահ լինելով, որ նախիրը չի փորձի պարզել իրականությունը և կհավատա իր ասածին: Մեկ այլ արիա նույն օպերայից. հայրիկյան պարույրը վստահեցնում է հայ նախրին, որ ռուս-թուրքական պայմանագրերում գրված է՝ Հայաստանը մեր թշնամին է: հայրիյանը, իհարկե, գիտի, որ նման տողեր չկան այդ պայմանագրերում, բայց նա ասում է, քանզի համոզված է՝ նախիրը երբեք ինքնուրույն չի կարդա պայմանագրերի տեքստը, նախիրը կբավարարվի հայրիկյան պարույրի պնդումով և տրամաբանական կհամարի այն, քանզի համոզված է՝ կա հայ ժողովրդի դեմ գործող ռուս-թուրքական տանդեմ:
Բայց սրանց բոլորին գերազանցեց ԱՄՆ նախագահ Բայդեն Ջոնիկը: Կալիֆոռնիայում ելույթի ժամանակ նախագԵն, խոսելով միջուկային անվտանգության մասին, ասել է, թե, իբր, պետք է զգոն լինել, քանի որ աշխարհում կան «Պուտինի նման գիժ բոզի տղաներ» (Բայդենն ասել է son of a bitch, անգլերենում bitch բառը գրական բառապաշարից չէ և բոզ է նշանակում): Այսինքն, ծանր հոգեկան հիվանդը, որը խոր դեմենցիայով է տառապում, գիժ է անվանում մեկին, ով կատարյալ առողջ է ֆիզիկապես և հոգեպես, գերձայնային ինքնաթիռռով թռիչք է կատարում, գեթ մեկը 25 տարում նրա բերանից անհավասարակշռված խոսք չի լսել: Այսինքն, կատարյալ գիժը գիժ է անվանում կատարյալ առողջ մարդուն: Եվ կատարյալ այլասերված մարդը բոզի տղա է անվանում նորմալ ընտանիքում մեծացած, բոլոր քրիստոնեական ավանդույթներն ու արժեքները պաշտպանող անձին (հիշեցնեմ, որ անձամբ Բայդեն Ջոնիկի դուստրն ասել էր հարցազրույցում, որ իր հայրը ցնցուղի տակ, մեղմ ասած, իրեն «ձեռ էր գցում»): Սույն օպերայի լավագույն արիաներից մեկը 1938 թվականին Հիտլերին տարվա մարդ ճանաչելն էր Ամերիկայում՝ դեմոկրատիայի մեջ ականավոր ներդրման համար, և դա տեղի ունեցավ անմիջապես Ավստրիայի, Չեխոսլովակիայի վերացումից և բյուրեղյա գիշերից հետո: Նույն արիայի շարունակությունը լսում ենք այսօր՝ բանդերական նացիստական ռեժիմը դեմոկրատական է, ռուսականը՝ ֆաշիստական:
Այսպիսին են անգլոսաքսերը և իրենց ֆիլիալները աշխարհով մեկ: Սուտ, կեղծիք, իրականության խեղաթյուրում 180 աստիճանով, սեփական մեղքը այլոց վրա բարդել… Եվ այս ամենն արվում է հանրային գիտակցությունում իրենց անհրաժեշտ կարծիքներն ամրապնդելու նպատակով: 200 տարի այս պրակտիկան անխափան գործել է՝ լուրջ դիվիդենդներ բերելով անգլոսաքսերին, իսկ աշխարհին՝ տիեզերական ողբերգություններ: Հուսանք, որ շատ շուտով Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունը կվերածվեն Հոնդուրասի տիպի երկրների և այլևս աշխարհը չեն բռնաբարի իրենց մանիպուլացիաներով, որոնցից յուրաքանչյուրը կատարյալ աղետ է աշխարհի ժողովուրդների համար:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ