ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-4

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-4
24.02.2024 | 14:33

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունված է. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման

(սկիզբը՝ այստեղ)

Ո՞վ է Վեհափառի հրաժարականը պահանջող, Ամենայն հայոց կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների, ըստ էության, Մայր Աթոռի դեմ զրպարտչական, սանձարձակ ու լկտի արշավ ծավալող «Վարդանանք» ազգային շարժում հորջորջվածի նախաձեռնող Անդրանիկ Դովլաթյանը:

Ո՞վ է «Նոր տարին առանց Գարեգինի» հռչակած Անդրանիկ Դովլաթյանը

Դովլաթյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրության պարագայում կարելի է նկատել նրա ոչ միայն ֆեյսբուքյան ուղիղ եթերները, որոնցով քաղաքացիներին կոչ է անում պաստառներով միանալ ընդդեմ Վեհափառի ակցիային, այլև Նիկոլին ու ՔՊ-ականներին գովերգող գրառումները, ինչից պարզ է դառնում, որ «Վարդանանք» ազգային շարժում հորջորջված շարժման նախաձեռնողը Նիկոլի իշխանության թունդ աջակիցներից է:

Ավելին, «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում Կաթողիկոսի դեմ ստոր նկատառումներով ս. թ. փետրվարի 19- ին, ժամը 19:11- ին հրապարակել է ոմն տեր Հակոբի (եթե չենք սխալվում, արդեն կարգալույծ)՝ Վեհափառի նկատմամբ չարախոսությամբ, լկտիությամբ ու զրպարտությամբ աչքի ընկնող 2014 թ. հոկտեմբերի 8- ի «ԲԱՑ ՆԱՄԱԿ»-ը, որով նամակի հեղինակն, ի խայտառակություն իրեն, անցնելով տարրական պատշաճության բոլոր սահմանները, ինքն է Գարեգին Բ-ին մեղադրել «տարրական պատշաճության բոլոր սահմանները» անցնելու մեջ:

Ով է Վեհափառի և Մայր Աթոռի դեմ ելած բանսարկուի ֆեյսբուքյան ընկերը

Մեզ հետաքրքրեց, թե ովքեր են Անդրանիկ Դովլաթյանի ֆեյսբուքյան ընկերները: Ահա նրանցից մեկը՝ Sergey Yan անուն ազգանվամբ հանդես եկող : Իբր քրիստոնյա է, դիմապատկեր է ընտրել Տիրամոր պատկերը: Փոքր- ինչ ուսումնասիրեցինք էջը: Եթե նրա էջին ձեր հասանելիությունը սահմանափակված չէ, ապա նույնիսկ այսօրվա դրությամբ կտեսնեք դեռ 2024 թ. հունվարի 15-ին, ժամը 18:23-ին սույն Sergey Yan-ի էջում ոմն Ani Badalyam-ի (դատելով ամենից, Sergey Yan-ի ֆեսյսբուքյան ընկերուհիներից) պոռնոհրապարակումը, որով երկու աղջկա կողմից սեքս մինետը, ըստ նույն հրապարակման, մեկի գնով են առաջարկվում՝ 1,2 ժամը՝ 90 000 դրամ, գիշերը՝ 400 000 դրամ, նշված են երկու ընկերուհիների կրծքերի չափերը՝ 5/3, հասակը՝ 180/172, տեղեկացվում է, որ «մոտենում են միայն երկուսով», նշված է նաև «Exstra: стрип шоу, массаж, куни, Ок. на грудь»:

Ընթերցողներին թող չթվա, թե Sergey Yan-ը վերոնշյալ հրապարակումից հետո չի մտել ֆեյսբուքյան իր էջ, այլապես կտեսներ ու կհեռացներ վերոնշյալ հրապարակումը: Մտե՛լ է, դրանից հետո առնվազն երկու հրապարակում է կատարել իր էջում՝ փետրվարի 19-ին, ժամը 22:04-ին և փետրվարի 19-ին, ժամը 22:08-ին, հետևաբար չէր կարող չտեսնել վերոնշյալ պոռնոհրապարակումը, իսկ քանի որ տեսել ու չի հեռացրել, մնում է եզրակացնել, որ դուրն եկել կամ շատ է դուրն եկել, իրականում Տիրամոր պատկերով ծպտված, սեքսին ու պղծությանն է նվիրված:

Ճիշտ այդպես էլ լկտի կեղծիք է նրա ֆեսբուքյան ընկերոջ՝ բանսարկու Անդրանիկ Դովլաթյանի ու նրա նախաձեռնած «Վարդանանք» շարժման ազգային ու քրիստոնեական լինելը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լուսավորչական ներկայանալը:

Ընդգծենք, որ վերոնշյալ պոռնոհրապարակումը միակը չէ Sergey Yan- ի ֆեսյսբուքյան էջում, դրանից ավելի վաղ առնվազն ևս երկուսը կան՝ կատարված 2023թ. հունիսի 20-ին, ժամը 06:21- ին և 2023թ. հունիսի 8- ին, ժամը 01:17- ին, որոնց հղումներն ուղղակիորեն տանում են պոռնոտեսանյութեր ու պոռնոկայքեր: Այնպես որ, չտեսնելու պատճառով չհեռացնելու մասին խոսք չի կարող լինել:

Մեզ հետաքրքեց նաև, թե ով է վերոնշյալ Ani Badalyam- ը: Ըստ ֆեյսբուքյան նրա էջում հրապարակված տեղեկատվության, սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, աշխատում է ՀՀ Ազգային ժողովում: Առանձնապես չենք զարմանում, քանի որ խոսքը «Երկրի հակառակ կողմը» (կարդալ՝ բարոյականության հակառակ կողմը) պղծագրության հեղինակ Նիկոլի ու վիբրատորչիկ Ալեն Սիմոնյանի «Ազգային ժողով» կոչվածի մասին է:

Վերստին անդրադառնանք Վեհափառին և այլոց զրպարտող Անդրանիկ Դովլաթյանին

ԶԼՄ- ների հրապարակումների համաձայն՝ համեմատաբար վերջերս Հայաստան տեղափոխված Դովլաթյանը երկար տարիներ ԱՄՆ- ում է բնակվել, ինչը, անշուշտ, ուշագրավ փաստ է:

Փաստորեն Վեհափառի և Էջմիածնի դեմ հայհոյանք, վիրավորանք ու զրպարտություն պարունակող արտահայտություններով, հայտարարություններով ուղեկցվող շարժում է նախաձեռնել մեկը, որը երկար տարիներ բնակվել է աշխարհի ամենահակաքրիստոնեական պետությունում, ավելին՝ Սատանայի պետություն հանդիսացող, Սատանային ծառայող ԱՄՆ- ում, ու մեկ էլ հանկարծ որոշել է Հայաստան գալ, «Վարդանանք» անվամբ շարժում նախաձեռնել, Վեհափառի, այլ հոգևորականների և Մայր Աթոռի դեմ ելնել, քրիստոնյաներին պաշտպանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ից և Մայր Աթոռից…Լո՞ւրջ…

Հիշենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Հայաստանում կրոնական ազատությունների վերաբերյալ իր ամենամյա զեկույցներով տարիներ շարունակ հովանավորել ու պաշտպանել է մեր երկրում գործող աղանդավորական կազմակերպություններին, ներառյալ՝ քայքայիչ և ամբողջատիրական աղանդներին, որոնց գործունեությունն ուղղված է թե՛ քրիստոնեության, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, թե՛ մեր հասարակության և ազգի, թե՛ մեր ազգային անվտանգության դեմ:

Մեր արտաքին ու ներքին թշնամիները, հակահայ ուժերը մինչև հիմա չեն կարողանում մարսել Հայաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածում Եկեղեցու վերաբերյալ եղած չափազանց համեստ ամրագրումը՝

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում», և ըստ օդում կախված տեղեկությունների, նիկոլենց կողմից նոր Սահմանադրություն ընդունելու նպատակներից մեկն էլ դրանից վերոնշյալ դրույթը դուրս թողնելն է:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաև մեր ձեռքի տակ եղած ու պատկերն ամբողջացնող այլ փաստեր, առանձնապես չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ Դովլաթյանի հետևում նաև ամերիկյան հատուկ ծառայությունների կամ գլոբալիստական, ջհուդամասոնական, կարճ ասած, խավարի ուժերի ականջներն են: Չենք զարմանա նաև, եթե անկախ իր հերքումից (հասկանալի է, որ պետք է հերքեր, հո ապուշ չէ՞, որ չհերքեր…), սոցիալական ցանցերում սույն բանսարկուի աղանդավոր լինելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվեն:

Իրավական նոնսենս, կամ՝ օրենքո՞վ, առանց բռնությա՞ն…

Անդրանիկ Դովլաթյան անուն ազգանվամբ ստահակը դեռ հունվարին «Վարդանանք» շարժումը եթերում ներկայացրել է իբրև ազգային շարժում, ի պաշտպանություն Հայաստանի, խորամանկաբար դիմել է, իր իսկ բառերով, «ազգիս ամբողջ» (կարծես ազգը սեփականաշնորհել է…), շարժման մասնակիցների քանակն ավելացնելու նպատակով, մարդկանց շարժման անունից Էջմիածին քաղաքի կենտրոն «էստի համեցեք» է կանչել, հռչակել «Նոր տարին առանց Գարեգին» կարգախոսը, խոստացել իրենց, տողերիս հեղինակի համոզմամբ, խավարի ուժերի «ամենամեծ հաղթանակը», ապա հավելել՝ «և նրանից հետո մենք կշարժվենք առաջ՝ պատրաստվելու, որպեսզի դիմավորենք Ամենայն հայոց վեհափառ», վերջում էլ, առանց ամոթի, լկտիաբար, կարծես Աստծուն ծաղրելով, Աստծո օրհնությունը հայցել:

Մեկ այլ տեսանյութում դարձյալ Էջմիածնում շարժման սկզբնավորման մասին հռչակելով ու նույն՝ «Նոր տարին առանց Գարեգին» կարգախոսով դիմելով «սիրելի հայրենակցին», մի կողմից կեղծավորաբար խոսում է միջոցառման օրինապաշտ, օրենքով լինելու, բոլոր օրենքները սիրելու և հարգելու մասին, մյուս կողմից հայտարարում, խոստանում՝ «Մենք Գարեգինին հանում ենք այս տարի», ինչն իրավական առումով նոնսենս է, հակասում է օրենքով առաջնորդվելու նրա հավաստմանը, օրենքով առաջնորդվելու պարագայում բացարձակապես հնարավոր չէ, քանի որ նոր կաթողիկոս կարող է ընտրել միայն ազգային- եկեղեցական ժողովը:

Դովլաթյանի հրապարակումների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինչպես արդեն հայտնի է, Վաղարշապատի փոխքաղաքապետը Էջմիածնում փետրվարի 24- ին հակաեկեղեցական հանրահավաքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչել: Ավելին. ինչպես փետրվարի 19- ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, «ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԵՊՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ»:

Զոհրաբյանի գրառման մեջ մասնավորապես նշված է. «2024 թվականի փետրվարի 5-ին և 6-ին «Facebook» սոցիալական ցանցում Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով 2024 թ. փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):

Նույն քրեական վարույթով ստեղծվել է քննչական խումբ:

Տեղեկացնում եմ նաև, որ քննչական խմբի ղեկավարին եմ փոխանցել 418 քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք նույնպես միացել են 23 փաստաբանի հաղորդմանը»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ