ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հատուկ գրանտակեր շանորդիների համար` Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հերոս հռչակվեց նացիզմի դեմ պայքարի, այլ ոչ թե հարկ վճարելու համար

Հատուկ գրանտակեր շանորդիների համար` Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հերոս հռչակվեց նացիզմի դեմ պայքարի, այլ ոչ թե հարկ վճարելու համար
24.02.2024 | 21:33

Ժողվարչապետ փաշինյան նիկոլը կնգա հետ գնացել էր Փարիզ՝ Մյունխենում կարևոր պետական գործերի ավարտից հետո:

Փարիզում սա Մակրոն Էմանուելի հետ մասնակցեց Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորմանը ազգային պանթեոնում:

Մանուշյանը իսկական հերոս էր՝ Դիմադրության շարժման մասնակից, այսինքն, պայքարել է մարշալ Պետենի գլխավորած Վիշիի ռեժիմի դեմ: Եվ մահապատժի է ենթարկվել ուղիղ 80 տարի առաջ, և նրա մահապատժի տարելիցին Մակրոն Էմանուելն իր ընկերոջ ներկայությամբ կազմակերպեց վերահուղարկավորման արարողությունը:

Հատուկ նշեմ բոլոր գրանտակեր շանորդիների համար, որ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայում հերոս հռչակվեց նացիզմի դեմ պայքարի, այլ ոչ թե հարկ վճարելու համար:

Ընդհանրապես, Միսաք Մանուշյանը հարկ վճարող չի եղել, կամ եղել է այնքանով, որքանով յուրաքանչյուր ոք, գոնե մեկ օր կյանքում աշխատած:

Բայց ահա Ֆրանսիայում ուշադրություն չեն դարձրել Մանուշյանի հարկային անցյալի վրա, ընդհակառակը՝ ժխտելով փաշինյան նիկոլի հանճարեղ տեսությունը, ֆրանսիացիք նրա հերոսությունը այլ ոլորտում, մարդկային կենսագործունեության այլ ասպարեզում տեսան:

Հիմա հարց` հերո՞ս է արդյոք Միսաք Մանուշյանը, ըստ Նոր Հայաստանի ժողվարչապետի:

Պատախասն` իհարկե, ոչ: Միսաք Մանուշյանը «առ ոչինչ» զոհված տղա է, ըստ ագառդեոն հակոբյան աննայի տեսության:

Մեկ այլ հարց` եթե Միսաք Մանուշյանը հերոս չէր, ի՞նչ գործ ուներ ժողվարչապետը կուկլա կնգա հետ Փարիզում ՀՀ հարկատուների հաշվին:

Սա այն հարցն է, որը ցանկալի կլիներ լսել Ազգային ժողովի ամբիոնից: Մեկը թող հարցնի, ժողվարչապետն էլ պատասխանի:

Ի վերջո, պետք է էդ դեգեներատ գժի դատարկ գլուխը մի քիչ ծանրաբեռնել, թող կատարելագործի ազգային հերոսի և հարկ վճարողի նույնականացման իր դեգեներատ ուսմունքը, մենք էլ գոնե կծիծաղենք կամ կխնդանք՝ ով ոնց ցանկանա:

Անձամբ ես այլ բան կանեմ՝ կհռհռամ:

Մի խոսքով, յուրաքանչյուր ոք թող ինքնուրույն որոշի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ