ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինչպես հաղթել

Ինչպես հաղթել
25.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 25

ՈՒրախությունը լավագույն դեղամիջոցն է` աշխարհային ամեն տեսակի կարիքների, հոգեբուժությունը` բոլոր ցավերի:

Չկա մի այնպիսի բան, որ ուրախությունը և սերը չկարողանան անել:

Ձեր չափանիշները շատ բարձր տեղում նշանակեք: Նպատակ ունեցեք աշխարհը գրավել: Աշխարհը և ամեն ինչ, որ կա ձեր շուրջը:

Պարզապես ասեք. «Հիսուս կհաղթի», «Հիսուս կփրկի»: Այսպես ասեք տարակույսի դեպքում, մեղքի, ամեն մի չարիքի, ամեն տեսակ վախի դեպքում:

Ոչ մի չարիք չի կարող դիմանալ այս խոսքի ուժին, որովհետև չկա «ՈՒրիշ անուն երկնքի տակ, որ տրված լինի մարդուն, որով մարդիկ կարողանան փրկվել»: Կարիքի կամ պակասության, ամեն մի մտահոգության դեպքում ասեք. «Հիսուս կփրկի չքավորությունից»:

Ամեն տեսակ վախի դեպքում ասեք. «Հիսուս կփրկի վախից»:

Այսպես արեք ամեն տեսակ կարիքի դեպքում, և նրանք շուտով աներևույթ կլինեն, ինչպես գիշերվա խավարը, երբ ծագում է արեգակը:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ