ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արագ օգնություն

Արագ օգնություն
26.02.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 26

Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է: Պակասը միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:

Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ իր ծարավը հագեցնելու համար անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար:

Օգնությունը չափազանց արագ կգա. արագ ու անխափան:

Գիտե՞ք` ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի, կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք: Մարդը առհասարակ շատ տկար հավատք ունի, չափազանց թույլ հավատք: Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, որը հավաստիացնում է, թե օգնություն կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքն ավելանա:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ