«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հոգու ձայնը

Հոգու ձայնը
27.02.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 27

Աղոթքի համար ժամանակ հատկացրեք:

Ավելացրեք Ինձ հետ առանձին լինելու համար հատկացված ժամանակը: Միայն այս ձևով ճշմարիտ առաջընթաց կապրեք:

Իբրև իրականություն համարեք, որ հոգու ձայնը լսելը շատ ավելի գերիվեր է, քան աշխարհի բոլոր ձայները լսելը:

Ես ձեզ հետ եմ: Համակվեք այս սքանչելի իրողությամբ. թող այս միտքը հոգեկան մեծ հաավասարակշռություն պարգևի ձեզ:

Աշխատեք ստեղծել մի այնպիսի լռություն, որ կարողանաք հոգեկան մեծ ըմբռնումի հասնել Ինձ հետ, այդ ժամանակ կարող եք անգամ չլսել Ինձ:

Մի՛ վախեցեք. ամեն ինչ կարգին է:

Մտքով կենտրոնացեք Իմ գործերի ու խոսքերի վրա:

Հիշեք, որ «Ես դիպա նրա ձեռքին, և ջերմը թողեց նրան»: Գրեթե առանց խոսքի, վայրկենական մի հպումով դիպա նրան, և ջերմը հեռացավ նրանից: Հանդարտվեց, առողջացավ և ի վիճակի եղավ ոտքի կանգնելու և «Ինձ ծառայելու»:

Իմ հպումը ի զորու է բժշկել և այսօր:

Մի պահ զգացեք այդ հպումը:

Զգացեք Իմ ներկայությունը և կտեսնեք, որ գործի, մտահոգության, վախի ջերմը կհեռանա, և ուրախությունը, առողջությունը, խաղաղությունը նրա տեղը կգրավեն:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ