ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կատարյալ գործ

Կատարյալ գործ
28.02.2024 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 28

Ինձ հետ առանձին լինելու ավելի շատ ժամանակ տրամադրեք:

Զորությունը և առողջությունը գալիս են այդ ժամերին և մեծ նպաստ բերում քո գործերի բարելավմանը և բարեկամական կապերին:

Աղոթքին տրամադրած ժամերը հոգևոր աճի ու առաջընթացի ժամանակներն են:

Կարճի՛ր այդ ժամերը և կտեսնես, որ գործերով ծանրաբեռնված շատ ժամեր անօգուտ կանցնեն:

Երկնքի արժեչափերը շատ տարբեր են երկրի արժեչափերից:

Իմացի՛ր, որ մեծ գործավորի համար այն գործիքը, որ շատ է աշխատում, բայց անորակ գործ է անում, ավելի պակաս արժեք ունի, քան կատարյալ գործիքը, որ քիչ է աշխատում, բայց կատարյալ գործ է անում:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ