«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Սե՛ր տեղացեք

Սե՛ր տեղացեք
01.03.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 1

Մարմնի ճրագն աչքն է, երբ աչքը առողջ է,

ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ

երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի:

Ղուկաս, 11. 34

Ես լսում եմ ձեր աղաչանքը: Ոչ մի կանչ անլսելի չի մնում: Անչափ շատ են Ինձ դիմողները, սակայն քչերն են սպասում, որպեսզի լսեն իրենց ուղղված Իմ խոսքը, երբ այդ խոսքն անչափ անհրաժեշտ է իրենց հոգու համար:

Իմ խոսքերը կյանք են:

Հետևաբար լսել Իմ խոսքը` նշանակում է կյանք, բժշկություն և ուժ ստանալ:

Ամեն բանի համար Ինձ վստահեք:

Երբ ամենքի հետ սիրով վարվեք, շուտով փոխարենը անպայման կստանաք:

Իրագործեք Իմ մտահաղացումները և Ինձ թողեք կատարումը ձեր մտադրությունների:

Ինձ իբրև Փրկիչ ու Թագավոր ընդունեք և ըստ այդմ էլ վարվեք Ինձ հետ:

Բայց չմոռանաք միաժամանակ մոտենալ Ինձ` շատ սիրելի մեկի քաղցր մտերմությամբ:

Իմ կողմից տրված կանոնները պահեք հաստատակամորեն, համբերատարությամբ ու սիրով. հավատքով ընթացեք ու հարատևեք թելադրանքները կատարելու մեջ. այդժամ կտեսնեք, որ կհարթվեն դժվարության բոլոր բլուրները, կծածկվեն աղքատության բոլոր փոսերը, և ձեզ ճանաչող բոլոր մարդիկ այդպես կիմանան, որ Ես եմ Տերը:

Սեր տեղացեք:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ