ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հոգու խոսքեր

Հոգու խոսքեր
02.03.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 2

«Այն խոսքերը, որ Ես խոսեցի ձեզ, հոգի են ու կյանք»: Այս խոսքերն էլ, որ ասում եմ ձեզ, նույնն են, ինչ Իմ աշակերտներին ասվածը: Սակայն իմացեք, որ սրանք իբրև վարձատրություն են այն բանի համար, որ դուք առանց միջնորդի փնտրեցիք հոգու հաղորդակցությունը: Մինչ նրանք, ովքեր միջնորդի միջոցով են կամենում ձեռք բերել առնչության այս կապը, երբեք հասու չեն լինի հոգու այն հաղորդակցությանն ու հափշտակությանը, ինչը դուք ճանաչեցիք:

Կյանքը, ուրախությունը, խաղաղությունը և բժշկությունը, անշուշտ, ձերը կլինեն: Այս կտեսնեք ու կհասկանաք ձեր իրական առաջընթացի ժամանակ: Սկզբնական շրջանում հազիվ կնշմարեք այն կարողությունները, որ շնորհում եմ ձեզ:

Հիմա պատկերացրեք, թե որքան լավ պիտի զգար Պետրոսը, երբ տեսավ, որ Իր Տիրոջ զորությունն իր սեփականությունն է դարձել. այն ժամանակ, երբ Ես նրանց երկու-երկու ուղարկեցի ավետարանելու և իշխանություն տվեցի պիղծ ոգիների վրա:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ