ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինձ նման եղեք

Ինձ նման եղեք
03.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 3

Մտածեք Իմ մասին:

Հաճախ նայեք Ինձ և առանց իմանալու Ինձ կնմանվեք: Այս փոփոխությունը դուք իրապես չեք նկատի. որովհետև որքան ավելի մոտենաք Ինձ, այնքան ավելի կզգաք Ինձ նման չլինելը:

Նշանակում է` ճիշտն այն է, որ այս մասին դուք բնավ չմտածեք:

Գիտակցումը ձեր ձախողված լինելու, արդեն իսկ հաստատուն նշան է, որ դուք քայլ առ քայլ Ինձ եք մոտենում:

Եթե դուք կամենում ու օգնում եք այլոց, որպեսզի Ինձ մոտենան, ապա վստահ եղեք, որ աղոթք դարձած ձեր այդ ցանկությանը պատասխան կտրվի:

Իմացեք, այդ մաքառումն է, որ ցավ է պատճառում: Անգործության ժամանակ մարդը հոգեկան, ֆիզիկական կամ մտավոր ձախողումներ կամ անհանգստություններ չի ապրում. բայց ահա գործելիս, երբ ճիգեր է թափում, ոչ թե ուժի գիտակցումն է ունենում, այլ` տկարության. հատկապես սկզբնական շրջանում:

Այս էլ ստույգ նշան է կյանքի և հոգևոր աճի:

Հիշեք` Իմ զորությունն իր կատարելությանն է հասնում տկարության մեջ:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ