Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մարտի 4
Ինձ մոտեցեք, Իմ սիրելինե՛ր:
Ինձ հետ մտերիմ շփում ունենալն է, որ զերծ է պահում ձեզ բոլոր չարիքներից:
Հիշեք այս` ճշմարտությունը մի քանի կողմ ունի: Սեր ու համբերություն ցույց տվեք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեզ պես չեն մտածում:
Հաղթահարել «ես»-ը ու հեռացնել ասպարեզից, այս է սրբության ու իրական երջանկության բանալին, իսկ այս բանը կարելի է անել միայն Իմ օգնությամբ:
Ավելի շատ կարդա Իմ կյանքի մասին:
Ապրիր Իմ ներկայությամբ:
Պաշտի՛ր Ինձ:
Գեթսեմանիի պարտեզում ասացի.
«Եթե կարելի է, թող այս բաժակը անցնի ինձանից»: Չասացի` չկա խմելու տառապանքի բաժակ:
Ծեծ ու անարգանքից հետո, երբ խաչին գամվեցի, ասացի.
«Հա՛յր, ներիր սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:
Չասացի, թե մարդիկ այս բանը չարեցին Ինձ:
Երբ Պետրոսը փորձեց ստիպել, որ հրաժարվեմ Խաչի Մահից, Ես նրան ասացի.
«Ետինս գնա, սատանա»:
Երբ իմ աշակերտները չկարողացան բժշկել լուսնոտ տղային, ասացի.
«Այս տեսակ դևը սոսկ պահքով ու աղոթքով դուրս կգա»: Չասացի ամենևին` դուք կարծում եք, թե տղան հիվանդ է, մինչ նա ոչինչ էլ չունի:
Երբ Ս. Գիրքն ասում է.
«Աստծո աչքը չարիքը չտեսնելու չափ մաքուր է», այդ նշանակում ու հաստատում է չարիքի գոյությունը` իր ժողովրդի վրա:
Աստված միշտ բարին է տեսնում մարդկանց մեջ, սակայն ճիշտ է նաև, որ Նա «տեսավ քաղաքը և լաց եղավ նրա վրա»: