ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Պատճառ և հետևանք

Պատճառ և հետևանք
04.03.2024 | 08:43

Հետևանքի դեմ պայքարը նման է «դոնկիխոտյան հողմաղացների» դեմ պայքարին։

Իսկ երբ պատճառների մասին սկսում ես խոսել, արթնանում է այն հսկայական ցանցը, որը տարիներ շարունակ ստեղծվել է ահռելի ֆինանսական, տնտեսական, թայֆայական ու այլ կապիտալի հաշվին։

Իսկ պատճառները մի օր արմատախիլ են լինելու, իրենց արմատները առաջին վառողները հենց իրենց ստեղծած մեթաստազներն են լինելու, իսկ հետո միայն՝ ֆորմալ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3320

Մեկնաբանություններ