«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Վախը վատ բան է

Վախը վատ բան է
05.03.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 5

Վախ մի՛ ունեցիր:

Վախը վատ բան է. «Կատարյալ սերը, դուրս է վանում վախը»: Վախի համար տեղ չկա այն սրտի մեջ, ուր Ես եմ բնակվում:

Վախը փչացնում է հույսը:

Վախը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, ուր սեր կա, կամ այնտեղ, ուր հավատք կա:

Վախը աշխարհի անեծքն է:

Մարդը վախենում է չքավորությունից, մենակությունից, անգործությունից, հիվանդություններից:

Շա՜տ, անչափ շատ են մարդու վախերը:

Մի ազգը վախենում է մի այլ ազգից:

Վախ, ամեն տեղ վախ:

Պայքարեք վախի դեմ այնպես, ինչպես ժանտախտի դեմ կպայքարեիք:

Դուրս նետեք այն ձեր կյանքից, դուրս նետեք այն ձեր տներից:

Պայքարեք նրա դեմ առանձին, պայքարեք նրա դեմ հավաքական ուժերով:

Երբեք վախ մի՛ ներշնչեք, չար դաշնակից է այն:

Մի՛ ներշնչեք պատժի վախ և ոչ էլ մեղադրանքի:

Այն գործում, ուր գործվում է Իմ այս թշնամին, արժանի չէ Իմ գործը կոչվելու, հեռու վանեք այն ձեզանից:

Դրա փոխարեն, ջանացեք ձեռք բերել մի ավելի լավ բան: Խնդրեք այդ նոր բանը Ինձնից, և Ես կտամ ձեզ:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ