«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Խանդ ու խնդություն

Խանդ ու խնդություն
06.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 6

Աշխատի՛ր Ինձ համար, Ինձ հետ, Իմ միջոցով:

Այն բոլոր գործերը, որոնք արժանի են հարատևման, պետք է կատարվեն Իմ հոգու միջոցով:

Տեսնել է պետք, թե ինչպես է լուռ ու աննկատ գործում Իմ հոգին:

Ինչպես է մեղմորեն ու աստիճանաբար առաջնորդում հոգիներին` դեպի Իմ թագավորությունը:

Խանդ ու խնդություն ունեցիր, երբ ձեռքդ դրված է արորի մաճի վրա, որ գետինն է պատրաստ սերմ ցանելու համար:

Եթե հողը կարծր է, սերմը չի աճի այնտեղ:

Պատրաստիր գետինը, մշակիր այն ասածիս պես:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ