«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Անակնկալներ

Անակնկալներ
07.03.2024 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 7

Շատերն են կարծում, որ Ես միայն փորձում, կրթում ու ճկում եմ հոգիներն այնքան, մինչև որ նրանք իրապես համակերպվեն Իմ կամքին:

Այնուհանդերձ, երբ Ես Իմ աշակերտներին պատվիրեցի վերցնել խաչը և հետևել Ինձ, միաժամանակ նրանց համար լճեզերքին խնջույք պատրաստեցի. փոքրիկ ու հաճելի մի անակնկալ, որը բնավ էլ անհրաժեշտություն չէր, ինչպես ասենք, բազմությանը կերակրելը: Այդպես Ինձ հաճելի էր ուրախության գինի պարգևել հարսանիքի ուրախ սեղանին:

Ինչպես դուք եք հաճելի անակնկալներ պատրաստում նրանց համար, ովքեր հասկանում ու գնահատում են այդ, այդպես էլ Ես եմ վարվում: Ես էլ եմ սիրում անակնկալներ պատրաստել նրանց համար, ովքեր հասկանում և ջերմ ուրախությամբ են լցվում:

Իմ Հոր համար շատ սիրելի են նրանք, ովքեր կարողանում են տեսնել ոչ միայն Իմ արցունքները` արցունքները Փրկչի, այլ նաև ժպիտը, ուրախության ժպիտը բարեկամի:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ