ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒրախության պտուղը

ՈՒրախության պտուղը
10.03.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 10

Սիրտդ լուռ պետք է պահես և կամք ցուցաբերելով` լռեցնես զգայարաններիդ հուզումն ու խռովքը, որպեսզի ունակություն ձեռք բերես` լսելու համար երկնային երաժշտությունը:

Քո հինգ զգայարանները միջոց են նյութաշխարհի հետ հաղորդակցվելու, անխափան կապը` քո իրական հոգու կյանքի և շրջապատող իրականության միջև, սակայն պետք է խզես կապը դրանց հետ, երբ ցանկանում ես հաղորդակցություն ունենալ Հոգու հետ: Որովհետև դրանք ոչ թե օգնում, այլ խանգարում են:

Բարին տես յուրաքանչյուր մարդու մեջ:

Սիրիր բարին, որ կա նրանց մեջ: Քո անարժանությունը տես նրանց արժանիքների կողքին:

Կրկնում եմ դարձյալ, սիրիր, խնդա և երջանկացրու աշխարհը, քո փոքրիկ աշխարհը:

Ինչպես որ նետված քարից առաջացած ծփանքներն են ողջ ավազանի հայելին կոհակում, այդպես էլ քո ուրախացնելու ջանքը կտարածվի` շրջան առ շրջան մեծանալով ու ձգվելով` քո իմացումից ու ակնկալիքից շատ ավելի հեռու:

ՈՒրեմն` ցնծա Ինձանով:

Նման ուրախությունը հավիտենական է:

Դարեր են անցել, բայց Ինձնով սկսած ուրախությունը դեռ շարունակում է տալ իր պտուղները:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ