«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գեղեցկություն փնտրիր

Գեղեցկություն փնտրիր
11.03.2024 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 11

Գեղեցկություն քաղիր ամեն մի ծաղկից, ուրախություն` թռչունների երգից ու ծաղիկների գույներից:

Ներշնչիր գեղեցկությունը օդի ու գույնի:

Երբ Ես ցանկացա Գեղեցիկ Մտածում արտահայտել, սքանչելի ծաղիկը ստեղծեցի: Այս արդեն ասել եմ քեզ, մտածի՛ր:
Երբ Ես ցանկանում եմ ներկայացնել մարդկանց, թե ինչպիսին եմ Ես և ինչպիսին է Իմ Հայրը` աշխատում եմ ստեղծել շատ գեղեցիկ նկարագիր:
Ինչպես, որ գեղեցիկ ծաղիկն է Իմ մտածումի պարզ արտահայտությունը, այնպես էլ դուք ընդունեք ձեզ` իբրև արտահայտությունը Իմ հատկությունների:

Այդ ժամանակ դուք կջանաք արդեն, ձեր կարողության չափով, լավագույն արտահայտությունը լինել ամեն ինչի մեջ. Հոգևոր կյանքի, գեղեցկության, մտածումի, ուժի և թե հագնվելու մեջ:
Ըմբոշխնեք, ներս առեք գեղեցկությունը:

Երբ ծաղկի կամ ծառի գեղեցկությունը տպավորություն թողնի ձեր հոգու վրա, այդ գեղեցկությունն անմիջապես պատկեր կթողնի այնտեղ, որը այնուհետև, անշուշտ, կարտահայտվի ձեր գործերի մեջ:

Իմացեք, որ ո՛չ երկրային հոգսերը ու ո՛չ էլ տառապագին մտածումները չկարողացան խանգարել Ինձ` տեսնելու ծաղիկների գեղեցկությունը:
Ձեր շուրջը դարձող այս աշխարհի մեջ գեղեցկությունն ու ուրախությունը միշտ փնտրեք: Երկար նայեք ծաղկին, մինչև որ նրա գեղեցկությունը տեղ գտնի ձեր հոգու մեջ: Այն ձեր կողմից հետ կտրվի աշխարհին ուրախ ժպիտի, բարի խոսքի, ազնիվ մտածումի կամ գեղեցիկ աղոթքի տեսքով:
Հայացքով հետևեք թռչունին: Նրա երգը ընդունեք` իբրև գեղեցիկ պատգամ` առաքված Իմ Հորից:

Թող այդ երգը թափանցի մինչև ձեր հոգու խորքը:

Այդ նույնպես աշխարհին պիտի վերադարձվի` ասվածի պես:

Ժպտացե՛ք, ավելի հաճախ ժպտացեք:

Ավելի շատ սիրեք:

Ես ձեզ հետ եմ:

Ես ձեր Տերն եմ:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ