«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ոգեպաշտություն (հոգեհմայություն-սպիրիտիզմ)

 Ոգեպաշտություն (հոգեհմայություն-սպիրիտիզմ)
13.03.2024 | 00:18

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 13

Հսկի՛ր մեզ վրա և պահպանի՛ր մեզ:

Ոգեպաշտությունը չափազանց սխալ է Լուռ սպասիր Իմ առջև. մեղմորեն ներս շնչիր Իմ Հոգին:

Եթե քո «ես»-ը արգելք չլինի և ազատ մուտք տրվի Այդ Հոգուն, այն կարողություն կտա քեզ անելու այն գործերը, որ Ես արեցի: Այդ նշանակում է, որ հնարավորություն կտա Ինձ, որպեսզի քո միջոցով կարողանամ կատարել այն գործերը և նույնիսկ ավելի մեծերը, որ արեցի Ես երկրի վրա:

Ոգեպաշտությունը չափազանց սխալ է: Իմ Հոգուց զատ ուրիշ որևէ միջնորդ չպետք է ունենաք: Ինչ պետք է, որ դուք իմանաք, ինչ անհրաժեշտ է իմանալ Իմ հոգևոր թագավորության մասին, այդ ամենը ըստ անհրաժեշտի կհայտնեմ ձեզ, երբ և ինչպես որ հարմար գտնեմ: Իմացումի այդ սահմանը կմեծանա ու կընդարձակվի` համաձայն ձեր հոգևոր զարգացումի: Հետևաբար Իմ թելադրանքներին հետևեք շարունակ: Ձգտեք ձեռք բերել ու պահպանել խաղաղությունը, խաղաղությունը, հոգու երկինքը կազմող այդ խաղաղությունը:



Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ