Բանն այն է, որ Արևմուտքը չի փոխվում, դարեր շարունակ վարում է նույն քաղաքականությունը, հետևում է նույն սկզբունքներին: Թե Հայաստանում, թե այսօրվա բանդերականների երկրում անում են այն, ինչ 100 տարի առաջ:
1920 թվականին իր արևին անկախ ՈՒկրաինայի ղեկավար Սիմոն Պետլյուրան, չկարողանալով դիմակայել Կարմիր բանակին, լեհերին բերեց Կիև, այսինքն՝ քաղաքը հանձնեց նրանց, որպեսզի ռուսներին չմնա ռուսական քաղաքակրթության բնօրրանը: Իսկ Տուխաչևսկին, որը հետո մարշալ դարձավ և գնդակահարվեց, իսկ դրանից առաջ Շառլ դը Գոլի հետ գերմանական գերության մեջ էր, լեհերին Պետլյուրայի հետ քշեց Կիևից ու հասավ մինչև Վարշավա: 1926-ին Փարիզում պան Պետլյուրային շան պես սատկեցրեց մի հրեա տղա՝ 30 հազար հրեա սպանելու համար: Եվ արդարացվեց Ֆրանսիայի դատարանում:
Հիմա, այսօրվա Արևմուտքի միանձնյա խազեինը՝ Միացյալ Նահանգները, լեհերի՝ 1920-ի առաքելությունն ՈՒկրաինայում դրել են Մակրոն Էմանուելի վրա: Սա պատրաստվում է զորք ուղարկել Օդեսա, ընդ որում, մեղսունակ եվրոպացիք հրաժարվում են մասնակցել նման ավանտյուրայի, բայց մասնակցելու են եվրոպական մեծ տերությունները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, հնարավոր է, նրանց միանա նաև գերտերություն Լեհաստանը:
Թե ինչով են մտածել Արևմուտքում նման պրոյեկտ իրականացնելու համար՝ հայտնի չէ, հայտնի է միայն, որ դրանք իրականացնում են Վլադիմիր Պուտինի երկնագույն երազանքը: Բազմիցս ասել եմ, որ Պուտինը կտրուկ չի վերջացնի պատերազմը, մինչև բանդերականների երկրում չհայտնվի ՆԱՏՕ անդամ գոնե մեկ երկիր, քանզի, սկսելով պատերազմը ՈՒկրաինայում, Պուտինի հիմնական նպատակը, ռուսական հողերը վերադարձնելուց զատ, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հեղինակազրկումն է, ավելի լավ հայերենով ասած՝ լակոտացումը:
Այժմ՝ ըստ հարցի էության: Պուտինի ծայրահեղ հանգստությունը, նրա ոչ տագնապալի հոգեվիճակը և այլ նրբությունները հուշում են, որ, նախ, Պուտինն ունի ինչ-որ մի նոր, սարսափելի հզոր զինատեսակ, որի օգտագործման պահը դեռ չի հասունացել, երկրորդ՝ նա ունի չափազանց հզոր հատուկ ծառայություններ, որոնց գոնե առ այս պահը հաջողվել է չեզոքացնել անգլոսաքսերի դիվերսիաները: Կարծում եմ, Պուտինի նոր գերհզոր զենքը տերմոմիջուկային ռումբի ոչ ռադիոակտիվ՝ մաքուր տեսակն է: Տերմոմիջուկային, այն է՝ ջրածնային ռումբը, ինքնին անշառ բան է՝ ծանր ջրածինը ռադիոակտիվ նյութ չէ, ռադիացիայով չի սպանի: Բայց ռադիոակտիվ է դրա թրիգերը՝ դետոնացիա առաջացնող ֆիտիլը, ինչի հետևանքով առաջանում է ահավոր պայթյուն: Այսինքն, ռադիացիան տալիս է միայն այդ ֆիտիլը, և այդ իսկ պատճառով ջրածնային զենքը 10 անգամ ավելի քիչ ռադիացիա է առաջացնում, բայց 10 անգամ մեծ ավերվածություններ պատճառում: Այսինքն, եթե այդ միջուկային թրիգերը չլիներ, ջրածնային ռումբը չէր համարվի զանգվածային ոչնչացման զենք:
Հիմա, տասնյակ տարիներ մարդիկ փորձել են այդ ջրածնային ռումբի համար ոչ ուրանային թրիգեր ստեղծել և դարձնել դա ՄԱՔՈՒՐ տերմոմիջուկային զենք: Եվ մի քանի տարի առաջ Սնեժինսկ քաղաքի գործարանում (դա միջուկային մարտագլխիկ արտադրող միակ գործարանն է Ռուսաստանում) ստեղծել են տերմոմիջուկային համարվող ռումբ՝ առանց միջուկային թրիգերի: Այս մասին շուխուռ չեն դնում, բայց ասում են, թե, իբր, ստեղծել են զուտ խաղաղ նպատակների համար, այսինքն, իրենց արևին ուզում են համոզել, թե, իբր, դա պիտի օգտագործեն, ասենք, սարեր-ձորեր քանդելու համար՝ քաղաքացիական կարիքների համար: Կարծում եմ, ՈՒկրաինայի բանդերական մարզերում դա անպայման կօգտագործվի, առաջինը՝ ֆրանսիացիների գլխին կգա, ասենք, մի 10 կիլոտոնի չափով: Այլ հնար չունի Պուտինն այս պատերազմն ավարտելու: Այսինքն, ներս է հրավիրում ՆԱՏՕ-ի երկրներից զինված նախիր, հետո փակում է դրանց փախուստի ճանապարհը (օրինակ, վեց երկաթուղի է կապում ՈՒկրաինան Լեհաստանի հետ, կան նաև այլ երկաթգծեր և կարևոր մայրուղիներ, որոնց վերացումը բարդ խնդիր չէ), իրականացնում է զանգվածային սպանդ: Այսինքն՝ խաղաղ ցեղասպանություն, առանց զանգվածային զենքի օգտագործման: Միաժամանակ անպայման կմտածի Կալինինգրադի հետ ցամաքային կապի, Էստոնիայից ռուսական Նարվան խլելու, Լատվիային ինչ-որ մի կերպ պատժելու մասին: Դե, իսկ դրանից հետո թե ինչ կմնա ՆԱՏՕ-ից կամ ընդհանրապես Արևմուտքից, դժվար չէ կռահել…
Փոքր տեղեկանք
«Чистое термоядерное оружие
Теоретически возможный тип термоядерного оружия, в котором условия для начала реакции термоядерного синтеза создаются без применения ядерного активатора. Таким образом, чистая термоядерная бомба вообще не включает распадающихся материалов и не создаёт долговременного радиоактивного поражения. Ввиду технической сложности инициирования термоядерной реакции в требуемом масштабе — в настоящее время создать чистый термоядерный боеприпас разумных размеров и веса не представляется практически возможным.
Однако следует отметить, что в Снежинске разработан самый чистый ядерный заряд, предназначенный для мирных применений, в котором 99,85 % энергии получается за счёт синтеза ядер лёгких элементов], то есть на долю реакций деления приходится лишь 1/700 общего количества энергии».
Ինչպես տեսնում ենք, հիանալի ժամանակներ են գալիս, անգլոսաքսերը կդառնան, մեղմ ասած, զիբիլ, կհեղինակազրկվեն և կհեռանան համաշխարհային հարթակից՝ դառնալով Հոնդուրասի աշխարհաքաղաքական կշիռն ունեցող մի բան, որբացնելով հայրիկյան պարույրին, աշխարհի բոլոր շանորդի գրանտակերներին: Ափսոս, որ հայերը չեն կարողանա լիովին օգտագործել սույն պատմական պահը՝ հայրենի լակոտակրատիայի պատճառով:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ