«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստծո հպումը

Աստծո հպումը
14.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 14

Ես ձեր կողքին եմ. ինչպես մայր հավն է սիրով ու ջերմությամբ մոտ իր ձագերին, այդպես Ես եմ ձեզ մոտ: Ձեր հոգու, մտքի, մարմնի կյանքը, ձեր երիտասարդության նորոգողը:

Դուք դեռևս չգիտեք` ինչ է նշանակում ձեզ համար Ինձ հետ խոսելու այս ժամանակը:

Իմ սիրելի Եսային ասաց. «Նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը: Նրանք արծվի թևերով պիտի բարձրանան: Նրանք պիտի վազեն ու չհոգնեն, պիտի քայլեն ու պիտի չնվաղեն»:

Արեք այն ամենը, ինչ-որ ասում եմ: Իմ հրամանների ու ցանկությունների հարատև ու բծախնդիր կատարումը շուտով կհասցնի ձեզ այնտեղ, ուր անհրաժեշտորեն պիտի լինեք թե’ հոգևոր, թե’ մտավոր և թե’ նյութական ասպարեզում:

Եթե հետ նայելով անդրադառնաք Իմ խոսքերին, ապա կտեսնեք, որ Ես աստիճանաբար առաջնորդել եմ ձեզ` տալով ձեզ հատուկ ու որոշակի ուսուցում և առաջնորդություն հատկապես այն ժամանակ, երբ դուք ճշտորեն կատարել եք Իմ հրամանները:

Մարդու համար այն է գերազանց երջանկությունը, երբ Աստված հպվում է նրա կենդանի ու կարող հոգու ջղերին: Ջանացեք ձեռք բերել ու պահել ուրախությունը, ուրախությունը. կյանք պարգևող այդ Ուրախությունը:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ