Ժողվարչապետի երեկվա (12.03.2024-irates.am) ասածներին չեմ ուզում անդրադառնալ, ի՞նչ ասես դրան: Մանիպուլյատոր, ստախոս, ի ծնե անբարոյական, տմարդ, ամերիկյան գրանտակեր ու գործակալ շանորդի է:
Թե բա՝ Պրահայում կանխել եմ Հայաստանի լուծարումը, եթե չստորագրեի ու Արցախից չհրաժարվեի, Հայաստան չէր լինի:
Սրա այս խոսքերի վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ սա ոչ թե նիկոլ փկիչն է, որը 30 հազար հայ զինվորի թանկ կյանք փրկեց, հիմա էլ Տավուշի գնով փրկում է Լոռին, հետո ստիպված կլինի մայրաքաղաք Երևանը փրկել Սևանով, և երբ վերջնականապես հերթը կհասնի Հայոց աշխարհի գոյությանը, նա պարտավորված կլինի զոհաբերել Սյունիքը՝ հանուն Մեծ Հայքի, հանուն մեր բոլորի, մեր ապագայի, մեր երեխաների:
Բա սա փրկի՞չ է:
Իհարկե, ոչ:
Սա առնվազն Николай Чудотворец տղա է…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Իմաստուն հայ ժողովուրդը, իհարկե, կանի իր իմաստագույն հետևությունները, հատկապես՝ գալիք ընտրություններում ու հանրաքվեում: Նա կունենա հնարավորություն դեմոկրատագույն ձևով ընտրել չարի ու բարու, ապագայի ու մռայլ անցյալի միջև, այն է՝ կամ Николай Чудотворец, կամ 20 տարի երկիրը թալանած, բազում հայորդիներ սպանածներին (75 հոգի՝ քառօրյա պատերազմում, Պողոս Պողոսյանին՝ Երևանի սրճարանում, բենզին սրսկվող քլոյանին ու ևս 9 ազնվագույն դեմոկրատի՝ 2008-ի մարտի 1-ին):
Որքա՜ն էշ պիտի լինի էս իմաստուն ազգը, որ հանկարծ սխալ որոշում կայացնի և իրեն վերադարձնի անցյալի խավար…