«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Քո խաչը դու ես

Քո խաչը դու ես
15.03.2024 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 15

Մի՛ մոռացեք, որ դուք սոսկ գործիք եք: Դուք չէ, որ պիտի որոշեք, թե որտեղ և երբ պիտի գործեք: Ես Եմ ծրագրում այդ ամենը: Պարզապես դուք պետք է դնեք ձեզ` Իմ գործը կատարելու հարմար վիճակի մեջ: Այն ամենը, ինչ արգելք լինելով կխանգարի ձեր գործունեությանը, կհեռացվի ձեր ճանապարհից:

Իմն է խաչը, որի վրա դրված են աշխարհի բեռները: Անչափ մեծ անմտություն է, երբ Իմ աշակերտներից ոմանք կամենում են անձամբ կրել իրենց բեռները, երբ այդ բեռները դնելու միայն մի տեղ կա, որ է` Իմ խաչը: Սա նման է այն մարդու արածին, որ կամենում է ճանապարհի իր ծանր բեռը ինքը կրել, երբ կառքը կազմ ու պատրաստ է ճանապարհվելու համար: Երբ առանց հասկանալու այդպես է անում, ոչ միայն անտեղի դժվարություն է բարդում իր վրա, այլ նաև զրկում է իրեն ճանապարհի գեղեցիկ տեսարաններից, ծաղիկներից ու հմայիչ բույրերից:

Այնուհանդերձ, դուք կարող եք մտածել, որ Ես ասել եմ. «Վերցրու՛ քո խաչը և արի՛ իմ հետևից»:

Այո՛, ճիշտ է, բայց խաչը, որ տրվում է ձեզնից յուրաքանչյուրին, այն խաչն է, որի վրա դուք պետք է խաչեք ձեր «ես»-ը, որն արգելք է հանդիսանում ձեր առաջադիմությանը ու երջանկությանը. միաժամանակ խափանելով ու թույլ չտալով, որ ձեր էության մեջ հոսեն Իմ ներշնչող կյանքը ու հոգին:

Լսե՛ք Ինձ:

Սիրե՛ք Ինձ:

ՈՒրախացե՛ք Ինձնով:

Ցնծացե՛ք:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ