«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ցոլացրեք ինձ

Ցոլացրեք ինձ
16.03.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 16

Ի՛մ որդիներ, Ես այստեղ եմ` ձեր կողքին:

Հոգով մոտեցեք Ինձ: Հեռու վանեք ձեզանից աշխարհի ձգող գայթակղությունները: Ես ձեր Կյանքն եմ, ասել է թե` ձեր հոգու շունչը: Աշխատեք ավելի լավ հասկանալ նշանակությունը այս բանի, երբ փակվում, առանձնանում եք ձեր էության գաղտնի վայրում, որը միաժամանակ գաղտնի վայր է նաև Ինձ համար:

Ճիշտ է, որ Ես սպասում եմ շատերի սրտի մեջ, սակայն ափսոս, որ շատ քչերն են առանձնանում իրենց էության ներսում` Ինձ հետ հաղորդակցվելու համար:

ՈՒր հոգին է, Ես այնտեղ եմ: Քիչ են նրանք, որ հասկանում են այս ճշմարտությունը: Արդարև, Ես յուրաքանչյուր մարդու էության մեջ եմ, սակայն մարդը այնքան է զբաղված զգայական աշխարհի մտացիր գործերով, որ չի կարողանում գտնել Ինձ:

Գիտակցու՞մ եք արդյոք, որ Ես ձեզ ճշմարտություններ եմ հայտնում, ոչ թե կրկնում եմ արդեն հաճախ ասված իրողությունները: Մտածեք Իմ բոլոր ասածների վրա: Ձեր սեփական եզրակացություններին մի հանգեք, այլ պարզորեն ընդունեք իմ հայտնած ճշմարտությունները:

Դարեր շարունակ մարդիկ շատ մանրակրկիտ կերպով ասել են, թե ինչ են մտածում Իմ ճշմարտությունների մասին. սակայն այդպես վարվելով` սխալվել են մեծապես:

Դուք Ինձ նայեք: Իմ բառերը, Իմ խոսքերը ձեր բացատրության կարիքը չունեն: Ես կարող եմ ըստ հարկի բացատրել դրանք ամեն մի մարդու:

Ինձ նայեք իբրև կենդանի իրականության և թույլ տվեք, որ Ես իմ գործը կատարեմ ձեր մեջ:

Որևէ մի հոգու դարձի բերելն ու դեպի Ինձ առաջնորդելը հրաշալի բան է, բայց նրան Իմ խոսքերը մեկնաբանելը իրապես ավերում է առաջին գործի մեծությունը: Այդպես է նաև մարդու և Իմ հարաբերությունը,հոգու և Իմ, այսինքն, հոգու և Արարչի հարաբերությունը:

Իմ իրական հոգին է, որ հասկանում է մարդուն:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ