«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Փաշինյան նիկոլը շուտով մեկ այլ հանրային քննարկում կանցկացնի և կպարզի, որ հայ ժողովրդի երազանքը Կալինինգրադն է

Փաշինյան նիկոլը շուտով մեկ այլ հանրային քննարկում կանցկացնի և կպարզի, որ հայ ժողովրդի երազանքը Կալինինգրադն է
16.03.2024 | 12:24

Այն, ինչ ասաց ժողվարչապետ նիկոլն այսօր և մի քանի օր առաջ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրային քննարկումներ սկսելու, ինձ համար զարմանալի չէր: Այս մասին ես գիտեի դեռ մինչև սրա գալը, փա՜ռք Աստծո, կա ինտերնետ, ոչինչ չի մոռացվում: Բնականաբար, գիտեր նաև փաշինյան նիկոլը, բայց մենք երկուսով չգիտեինք, թե երբ կհնչեն այս դարակազմիկ մտքերը, քանզի որոշողը փաշինյան նիկոլը չէր, հետևաբար, ես էլ չէի կարող կոնկրետ իմանալ, սակայն ես կոնկրետ գիտեի ու գիտեմ, ինչ ասել է հայ արևմտական, հայ գրանտակեր գործակալ:

Եվ ահա, բոլոր պարերը պարելուց հետո՝ Արցախի պար, Տավուշի, Սև լճի, Ջերմուկի և այլնի պարեր, փաշինյան նիկոլը որոշեց նոր պար պարել, այն է՝ նախ, ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք է, քանզի ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ սահմանները (դե, անասուն է Նոր Հայաստանի ժողվարչապետը. եթե ՀԱՊԿ-ը ՀՀ սահմանները չճանաչեր, Հայաստանն այդ կազմակերպություն չէր մտնի), և երկրորդ՝ քանի որ Եվրապառլամենտը, հոմոսեքսուալիստների գեղեցկության մրցույթի նախագահ Միշել Շառլի գլխավորությամբ, Հայաստանին անդամակցության հրավեր է ուղարկում, պետք է հանրային քննարկումներ անցկացնել, որ պարզվի՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կուզենա դառնալ ԵՄ անդամ: Եթե քննարկումներից պարզվի, որ, այո՛, հայ ժողովրդի ուշքնումիտքը Եվրամիությունն է իր արժեքներով, ապա ինքը՝ եվրարժեքների գիտակ և կրող փաշինյան նիկոլը, պարտավորված կլինի նախաձեռնել ՀՀ սահուն անցումը դեպի ԵՄ, որպեսզի այդ կողմնորոշման գեղացիք իրենց ծիրանն ավելի թանկ վաճառեն Եվրոպայում, քան Ռուսաստանում:

Ի՞նչ ասեմ: Եթե սույն եվրահակառուս լակոտը ևս մի քանի ամիս մնաց, ապա Հայաստանից բան չի թողնի: Արցախից հետո սա արդեն սկսում է գյուղ առ գյուղ Հայաստանի ապամոնտաժումը, և սկսում է հյուսիսից: Բացի այդ, սրա թուրք ընկերները շրջանառության մեջ են դրել մի դրույթ, համաձայն որի Սյունիքը կերջանկանա, եթե հայտնվի ՌԴ Կալինինգրադի կարգավիճակում: Այս մասին գրում է հայ-թուրքական բանակցություններից քաջատեղյակ «Turkiye Gazetesi» պարբերականը: Այսինքն, փաշինյան նիկոլը շուտով մեկ այլ հանրային քննարկում կանցկացնի և կպարզի, որ հայ ժողովրդի երազանքը Կալինինգրադն է՝ լուսավոր մի քաղաք, Իմանուիլ Կանտի հայրենիքը: Եվ կուրախանա հայ ժողովուրդը, որ Սյունիքը կկտրվի Հայաստանից, և ամեն անգամ Վայոց Ձորից հարավ իջնելուց նա կստանա մեծահոգի թուրքական իշխանությունների համաձայնությունը:

Մի խոսքով, պետք է ողջունել փաշինյան նիկոլի նախրին՝ վերջապես նա կհայտնվի Եվրոպայում: Բայց, ցավոք, առանց իր ժողվարչապետի, քանզի բոլոր եվրաինտեգրատորներն ունեն ընդամենը մեկ ապագա (տես նկարը): Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ