«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Չկա ավելի մեծ ուրախություն

Չկա ավելի մեծ ուրախություն
17.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 17

Առանձնացիր Ինձ հետ հաղորդակցվելու համար:

Լուռ հանգստացիր ու հանդարտվիր այդ անդորրի ու խաղաղության մեջ: Չկա ավելի մեծ ուրախություն, քան այն, որ դու գտնում ես` ընկերակցելով և Ինձ հետ խոսելով:

Դու Ինձ ես պատկանում:

Երբ հոգին իր հանգստի տունը գտնում է Ինձ մոտ, այդ ժամանակ է, որ սկսվում է նրա իսկական կյանքը:

Իմ թագավորության մեջ մարդու տարիքը չի չափվում տարիներով, ինչպես մարդիկ են անում:

Մենք մարդու իրական կյանքը հաշվում ենք երկրորդ ծննդից, ինչի մասին Ես հայտնեցի Նիկոդեմոսին, ասելով.

«Պետք է, որ դու վերստին ծնվես»:

Մենք հավիտենական կյանքից զատ, ուրիշ մի կյանք չենք ճանաչում. երբ որևէ մարդ ներս է մտնում այդ կյանքի մեջ, այդ ժամանակ է, որ ապրել է սկսում:

Իսկ Հավիտենական Կյանքը նշանակում է ճանաչել Աստծուն. Իմ Հորը և Ինձ` Որդուն` ուղարկված Իր կողմից:

Այնքան անմիտ, տղայական ու դատարկ է այն կյանքը, որ մարդիկ ապրում են մինչև վերստին ծնունդ առնելը:

Սեր եմ տեղում ձեր վրա:

Փոխանցեք Սերը ուրիշներին:

Վախկոտ մի՛ եղեք: Վախը ավելի մեծ անմտություն է, քան այն տղայի արարքը, որ քիչ փող, բայց հարուստ հայր ունենալով, մտահոգության է մատնվում տան վարձը տալու և իր առօրյա կարիքները հոգալու համար: Ի վերջո, այդ գործը, որի մասին դու այդպես մտահոգվում ես, Ի՞մ գործն է, թե՞ ոչ:

Դուք պետք է անվերապահորեն վստահեք Ինձ:



Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ