«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ռուսները ե՞րբ մի կողմ կթողնեն իրենց պոլիտկոռեկտությունը և իրերը կանվանեն իրենց անուններով

Ռուսները ե՞րբ մի կողմ կթողնեն իրենց պոլիտկոռեկտությունը և իրերը կանվանեն իրենց անուններով
17.03.2024 | 15:11

Ռուսական մամուլում մի հետաքրքիր վերնագիր տեսա. «Захарова: Россия предупреждает Армению о рисках попасть под западное влияние»: Կարծում եմ, Զախարովան ապուշ չէ և տեղյակ է, որ արևմտյան ազդեցության ներքո Հայաստանը հայտնվել է դեռ 1991-ին, իսկ 2018-ից այստեղ իշխում է արևմտյան գործակալական ցանցը, որը, նախրին խաբելով, թե ոչ մի դեպքում ոչ մի փոփոխություն չի լինի արտաքին քաղաքական վեկտորում, քայլ առ քայլ, աստիճանաբար, սկսած Խաչատուրովի կալանքից, գործն այսօր հասցրեց ՌԴ-ՀՀ հարաբերությունների բացարձակ քայքայմանը: Եվ այսօր արդեն հանրային քննարկում են անցկացնելու ԵՄ անդամակցության համար և անպայման կպարզեն, որ հայ գեղացու ուշքնումիտքը դեմոկրատիան ու եվրաարժեքներն են:

Հարցը հետևյալն է. ռուսները ե՞րբ մի կողմ կթողնեն իրենց պոլիտկոռեկտությունը և իրերը կանվանեն իրենց անուններով:

Հուսանք, որ ոչ հեռավոր ապագայում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ