«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մեծ բաներ պահանջեցեք

Մեծ բաներ պահանջեցեք
18.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 18

Լսեք Ինձ, ուշադիր եղեք, Ես եմ ձեր Տերը:

Ինձնից առաջ և Ինձնից բացի, ոչ ոք չկա:

Ամեն ինչի համար Ինձ վստահեք:

Օգնությունը մշտապես կհասնի:

Ճանապարհի դժվարին մասը գրեթե ավարտվել է. դուք այդ դժվարությունների մեջ այնպիսի դասեր սովորեցիք, որ չէիք կարողանա սովորել ուրիշ ոչ մի ձևով:

«Աստծո Արքայությունը հեշտորեն ձեռք բերվող շնորհ չէ: Միայն զորավոր հոգիները կարող են տիրանալ նրան զորությամբ»:

Հարատև աղոթքով, հաստատուն ու պարզ վստահությամբ խնդրեք Ինձնից Իմ թագավորության գանձերը, որոնց մեջ կան այս հրաշալի բաները` ուրախություն, խաղաղություն, ապահովություն, առողջություն, երջանկություն, խնդություն: Սրանք ամեն ժամանակ ձեր տրամադրության տակ կարող են լինել:

Հենց հիմա պահանջեք Ինձնից մեծ,իրապես մեծ բաներ: Իմացեք, որ Ինձ համար չափազանց մեծ մի բան կա. այդ Իմ սրտի տալու ցանկությանը գոհացում պատճառելն է: Օրհնություն, անսպառ օրհնություն ձեր երկուսի վրա, հիմա և միշտ:

Խաղաղություն ձեզ:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ