Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ի՞նչ իրավունքով ես «ազերու գյուղերից» մինչև հիմա հարկեր հավաքում

Ի՞նչ իրավունքով ես «ազերու գյուղերից» մինչև հիմա հարկեր հավաքում
19.03.2024 | 06:54

Ասում է՝ մեր տարածքում չկան այդպիսի անուններով գյուղեր: Այլ խոսքով՝ այդ գյուղերը մեր սահմանների մեջ չեն, մեր քարտեզից դուրս են: Ու որևէ մեկը չի հարցնում՝ եթե դրանք մեր տարածքում չեն, մերը չեն՝ բա ինչպե՞ս են ամեն ընտրության քեզ ու թափոնիդ 100 տոկոս ձայներ տվել, բա ի՞նչ իրավունքով ես «ազերու գյուղերից» մինչև հիմա հարկեր հավաքում: Ի՞նչ է, կարծում ես ազերին այդքան անասուն է, որ իր գյուղերը անընդմեջ քեզ են ընտրում ու քեզ են հարկեր տալի՞ս: Այո, կար ժամանակ, որ ազերին անասուն էր՝ աշխարհին հայտնի «ոչխարի» տիտղոսով: Բայց դա մինչև քո առաջացումն էր: Հայտնվեցիր դու, խլեցիր նրանից այդ տիտղոսը ու փակցրեցիր մեզ վրա: Դա միակ բանն է, որ կարողացել ես խլել թշնամուց: Մե՛ր թշնամուց, ոչ թե քո:

Ով իմանա՝ հիմա՞ ինչ ես որոճում: Է՞լ ինչ «օտար» տարածքներ կան, որ դեռ թյուրիմացաբար քեզ հարկ են տալիս ու քո անունով երդվում:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3900

Մեկնաբանություններ