Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին

Տավուշի բնակիչները 10 օր ժամանակ են տվել Փաշինյանին
20.03.2024 | 09:11

«Բնակիչները պայման են դրել, 10 օր ժամանակ են տվել մտադրությունից հետ կանգնելու համար այլապես պատրաստ ենք կռվի, որ գաք հեռավորությունը տեսնեք կհասկանաք՝ գոյատևման խնդիր է առաջանալու, կենսական նշանակության ճանապարհ է փակվելու։ Փաշինյանն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց ժողովուրդը տեղում ընդդիմացել է։

Ոսկեպարը եղել է դարպաս և դարպաս է, եթե տվեցին հակառակորդը դուրս է գալու Լոռի։

Ոսկեպարից ընդամենը 30 կմ այն կողմ Վանաձորն է։ Ժողովուրդը միահամուռ կանգնած է։

Ժողովրդին նստացրել են դահլիճում, եկել խոստացել է, մարդիկ իրենց տեսակետն են հայտնել։ 10 օր կսպասենք արձագանքի, եթե հարցը չլուծվեց, ոսկեպարցիները իրենք կփորձեն հարցը լուծել՝ թեկուզ պատրաստ ենք պատրեազմի։

Ոսկեպարցիները 90-ականներին ևս կռվի են դուրս եկել, թող ոչ ոք ոսկեպարցիներին պատերազմով չվախեցնի։ Մեր խնդիրը մեր գյուղի պաշտպանությունն է, մենք այլ խնդիր չենք դնում»,- NewDay.am լրատվականի հետ զրույցում ասել է Փաշինյանի հետ հանդիպման մասնակից, պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանը։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3296

Մեկնաբանություններ