«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ամեն ինչ լավ է

Ամեն ինչ լավ է
21.03.2024 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 21

Հիշեք Իմ խոսքը, որ ասացի աշակերտներիս.

«Այս տեսակ դևը դուրս է գալիս միայն աղոթքով ու պահքով»: Կարո՞ղ եք քայլել այն ճանապարհով, որով Ես քայլեցի:

Կարո՞ղ եք խմել Իմ բաժակը:

«Ամեն ինչ լավ է»:

Միշտ ասեք ու կրկնեք` ամեն ինչ լավ է:

Ճանապարհը գուցե և երկար թվա, բայց իմացեք, որ մի մատնաչափ իսկ չի անցնի չափից:

Ես` ձեր Տերը, ոչ միայն ձեր ճանապարհի ուղեկիցն եմ, այլ նաև Ես եմ ծրագրել ձեր անցնելիք ճամփան:

Այդ ճանապարհին անասելի ուրախություններ են սպասվում ձեզ:

ՈՒրեմն քաջություն, քաջություն և դարձյալ քաջություն:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ