«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մի կոկոն բացվեց

Մի կոկոն բացվեց
22.03.2024 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 22

Ինձ` ձեր մտերիմ Բարեկամին է տրված ողջ իշխանությունը: Այդ տրված է Ինձ Իմ Հոր կողմից, նշանակում է` Իմ մտերիմ բարեկամներն իրավունք ունեն պահանջելու այն Ինձնից:

Չկա մի պահանջ, որ ես չկարողանամ կատարել:

Մի ծաղիկ կամ հազար ոսկի, այս երկուսի տալն էլ շատ դյուրին է Ինձ համար:

Սակայն ձեր կարիքն ավելի շատ հոգևոր պահանջն է, որ կարողանաք շարունակել ու կատարել Իմ գործը:

Հոգևոր բոլոր պարգևները տրվում են սիրուց. թե՛ , և թե՛ ոսկին շնորհվում են սիրո պատճառով միայն, և տրվում են նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Չե՞ք տեսնում այս:

Ես մտածեցի ձեր մասին, և ահա մի գեղեցիկ կոկոն բացվեց: Դուք Իմ այդ մտածումը զվարթության ու ժպիտի վերածեցիք ձեր սիրելիների համար:

Այդ զվարթությունը ձեզ առողջություն պարգևեց:

Իսկ առողջ լինելը նշանակում է ավելի շատ գործ կատարել Ինձ համար, այդ նշանակում է` ինձ համար շահված ավելի հոգիներ: Այսպես շարունակվում է հարատև մատակարարումը Ինձնից ձեզ: Իսկ ձեզնից` ուրիշներին, բայց մի պայմանով` կարիքը պետք է հոգևոր լինի:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ