«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մինչև որ սիրտը երգի

Մինչև որ սիրտը երգի
23.03.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 23

Ես ձեր կողքին կանգնած եմ` օգնելու և օրհնելու համար:

Մի՛ վարանեք:

Վստա՛հ եղեք, երբ աղոթք եք անում:

Իշխանությունը և զորությունը Ի՛նձ են պատկանում:

Ասե՛ք շարունակ ու կրկնեք այս:

Ասեք այնքան, մինչև որ ձեր սիրտը լցվի այդ խոսքի պարգևած ուրախությամբ, ապահովությամբ և զորությամբ:

Ասեք այնքան, մինչև որ այս խոսքի ուժը հետ վանելով` ոչնչի վերածի ձեր դեմ ծառացած ամեն չարիք ու դժվարություն:

Այս խոսքը գործածեք իբրև կանչ ճակատամարտի.

«Ամեն իշխանություն տրված է իմ Տիրոջը, ամեն զորություն տրված է իմ բարեկամին»:

Ասեք ու անցեք հաղթանակի:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ