Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Անիմաստ ու ավելորդ շատ բան իմանալը նորմալ հասարակության համար ավելորդ ճոխություն է

Անիմաստ ու ավելորդ շատ բան իմանալը նորմալ հասարակության համար ավելորդ ճոխություն է
23.03.2024 | 19:00



Նորմալ հասարակություններում, որտեղ պրոֆեսիոնալիզմը նորմա է, մարդիկ իմանում են այնքան, ինչքան պետք է իրենց էֆեկտիվ գործունեության համար։

Անիմաստ ու ավելորդ շատ բան իմանալը նորմալ հասարակության համար ավելորդ ճոխություն է, իսկ տնտեսական առումով՝ վնաս։

Շատ բանի մասին սիրողական մակարդակով իմանալը հատուկ է միայն աննորմալ ու աննպատակ հասարակություններին։

Շատ բան իմանալը, բայց արդեն պրոֆեսիոնալ մակարդակով, իմաստ ունի այն մարդկանց համար, որոնք ներգրավված են միջդիսցիպլինար հետազոտությունների ոլորտը, որտեղ այստեղից այնտեղից փախցրած մի երկու կիսատ-պռատ բան իմացողներին տեղ չկա, քանզի ամեն կատակ իր սահմանն ունի:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ