«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հրաշալիքներ պիտի բացվեն

Հրաշալիքներ պիտի բացվեն
25.03.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 25

Ես ձեզ հետ եմ:

Մի՛ վախեցեք:

Երբեք կասկած մի՛ ունեցեք Իմ սիրո ու ուժի վրա:

Երբ հարատևեք Իմ ասածները կատարելու մեջ, օրը օրին դուք հաջողության բարձունքը կնվաճեք:

Օրը օրին, հարատև հաստատակամությամբ: Ինչպես որ քարն է մաշվում ջրի անվերջանալի կաթիլներից, այդպես էլ ձեր տևական հաստատակամությամբ շուտով կմաշվեն ձեր բոլոր դժվարությունները. և դուք հաջողության հասնելով` կկարողանաք օգնել ուրիշներին:

Բնավ մի երկմտեք, առաջ գնացեք համարձակ ու հաստատուն քայլերով:

Ես ձեր կողքին եմ` օգնելու և զորացնելու համար ձեզ:

Հրաշալի իրողությունների նորահայտ ծալքերը արդեն սկսել են բացվել:

Շուտով սքանչելի նորություններ ի հայտ կգան, որոնք գերիվեր կլինեն ձեր երազանքներից ու հույսերից: Ամեն ինչի համար ասեք` ամեն ինչ լավ է: Եվ իրոք, ամեն ինչ լավ կլինի:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ