«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հետևեք ձեր առաջնորդին

Հետևեք ձեր առաջնորդին
26.03.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 26

Ես ձեզ հետ եմ` օգնելու համար և առաջնորդելու: Անտեսանելի բարի ուժերը ձեր ճակատագիրը իրենց ձեռքն են վերցրել: Ձեր չնչին վախերը շատ անտեղի են:

Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ անցնելով անտառի գեղեցիկ բացատներով` շարունակ մտածում է անտառը երիզող գետն անցնելու մասին. հոգ է անում, թե ինչպես պիտի գետը անցնի, առանց իմանալու, որ գետի վրա վաղուց արդեն կամուրջ է կապված:

Կամ ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ իրեն ընկերակցող Բարեկամ ունենալով իր կողքին, ով ոչ միայն ճանապարհը գիտի, այլ նաև ինքն է նախատեսել այն և դեռ ճանապարհին էլ հավաստիացնում է, որ ճամփորդության ընթացքում ոչ մի չնախատեսված իրադարձություն չի պատահի, և որ` ամեն ինչ կարգին է, այսքանից հետո դեռ տարակուսում է:

ՈՒրեմն, հրաժարվեք անիմաստ վախերից ու հետևեք Ինձ` ձեր Առաջնորդին, և վճռականորեն մերժեք, բնավ մի մտահոգվեք վաղվա խնդիրներով:

Իմ պատգամն այս է` վստահեք ու սպասեք:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ